Խայտառակ կապիտուլացիոն փաստաթղթի ֆոնին անել նման գրառումը սխալ է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկանդալային վերջին գրառմանը:
«Չկա մի իրականություն, որ ժողովուրդը չգիտի: Տարիներ շարունակ 5+2 շրջանների մասին խոսակցությունը եղել է: Ճշմարտությունն այն է, որ երբ պատերազմը հաղթել էինք, կարող էինք գնալ արժանապատիվ բանակցությունների»,-նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ այսօր ունենք կորսված տարածքներ և ջարդված արժանապատվություն, բայցկա ուժ, որ կարող է մեր ջարդված մեջքը ուղղել, դա ժողովուրդն է: