Այօսր Արտաշատից և հարակից գյուղերից Երևան եկող երթուղայինները գործում են։
Հիշեցնենք, որ այսօր առաջին անգամն է, որ չնայած երեկոյան անցկացվելիք ՀԱԿ-ի հանրահավաքի, հանրային տրանսպորտը նորմալ է գործում Արտաշատի շրջանում։
Իրավիճակը համեմատաբար բարվոք է նաև Արագածոտնի մարզում։ «Առաջին Լրատվականի» աղբյուրները հայտնում են, Արագածոտնի մարզի Թալին ու Աշտարակ քաղաքներից Երևան եկող երթուղայինները աշխատում են։
Երթուղայինների վարորդները, սակայն, հրահանգ են ստացել դադարեցնել աշխատանքը և այլևս ուղևորներ չտեղափոխել Երևան։ Մայրուղուն և քաղաքներում ոստիկանության մեքենաներով քրեականի աշխատողներ են շրջում և կանգնեցնում կասկածելի թվացող մեքենաները։









































