«Ռուս խաղաղապահները սկսել են տեղափոխվել փաստաթղթի ստորագրումից հետո»,- այսօր՝ նոյեմբերի 16-ին, առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այլ առաջարկներ նույնպես չեն եղել. «Եղել են էլի նույն տրամաբանությամբ առաջարկներ, որ այդ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այդ թվում՝ Շուշին, և առանց որևէ կարգավիճակի»:
Վարչապետի խոսքով՝ պատերազմից առաջ էլ է այդպես եղել. «Այդպես է եղել 2016 թվականից: Եվ 2016 թվականի ապրիլյան պատերազմը այս պատմության վերջին զանգն էր՝ այն տարբերությամբ, որ այս անգամ արդեն որևէ բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ հնարավոր չէր լինի կանգնեցնել պատերազմը»:
Մանրամասն՝ տեսանյութում:











































