Իսրայելի կառավարությունը կիրակի օրը կայացած ամենշաբաթյա հանդիպմանը վավերացրել է Բահրեյնի հետ կապերը կարգավորելու համաձայնագիրը: Այդ մասին հայտնում է Times of Israel թերթը:
Ըստ թերթի՝ Բենիամին Նեթանյահուի կառավարության նախարարները միաձայն կողմ են քվեարկել պայմանագրի վերջնական վավերացմանը: Նոյեմբերի 10-ին փաստաթուղթը հաստատվել է Կնեսեթի (Իսրայելի խորհրդարան) կողմից`62 կողմ և 14 դեմ ձայներով: Հոկտեմբերի 25-ին Իսրայելի կաբինետն առաջին անգամ հաստատել է համաձայնագրի տեքստը նախքան խորհրդարանում ներկայացնելը: