Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ստեփանակերտում մեկնարկել է հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ձևավորման գործընթացը:
Ինչպես նշվում է գերատեսչությունում, միջոցառումների ավարտի վերջնաժամկետը նշանակված է նոյեմբերի 20-ին:
Կենտրոնի կազմում ԱԻՆ խումբ է ներառվելու: Ներկայումս Ստեփանակերտում արդեն տեղակայվել է ձևավորվող Կենտրոնի օպերատիվ խումբը, որն ապահովում է փախստականների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղ վերադարձի ընթացքում: