Բնական սննդի սիրահարների շրջանում ավելի քիչ հավանական է, որ 2-րդ տիպի շաքարախտ զարգանա: Այս եզրակացությանն են հանգել ֆրանսիացի և ամերիկացի մի խումբ հետազոտողներ: Նրանք հետազոտել են 170,000 կամավորների: Այս մասին գրում է Le Monde թերթը:
Սկզբում ուսումնասիրվել են փորձի մասնակիցների սննդային կախվածությունները, ինչպես նաև ուղեկցող հանգամանքները ՝ նրանց ֆինանսական վիճակը, ալկոհոլից և ծխախոտից կախվածությունը, ֆիզիկական ակտիվությունը: Ուսումնասիրությունը տևել է չորս տարի: Գիտնականները պարզել են, որ մնացած բոլոր հավասար դեպքերում, նրանց շրջանում, ովքեր միայն օրգանական սնունդ են օգտագործում, միջինում 35%-ով նվազում է շաքարախտ ձեռք բերելու հավանականությունը:
Հետազոտողները եզրակացրել են, որ «մեղավորը» կարող են լինել բանջարեղենի մեջ մնացող թունաքիմիկատները: Դրանք կարող են ազդել օրգանիզմի նյութափոխանակության վրա:








































