Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Այս հայտարարությունը ծայրաստիճան սահմռկեցուցիչ է մի քանի պատճառներով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը

-Պարոն Սասունյան, այսօր ստեղծված իրավիճակում Հայ դատի պահանջը ո՞րը պետք է լինի՝ Մինսկի խմբի ձևաչափի վերականգնում, Արցախի ճանաչում, Հայաստանի և Արցախին հումանիտար օգնության հաստատում: Կա՞ արդյոք Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցված առաջնահերթությունների ցանկ:

-Չգիտեմ՝ համաձայնեցված է, թե ոչ, բայց գիտեմ, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը փորձում է որոշ բաներ անել: Երեք հայամետ կոնգրեսականներ նամակ են գրել ընտրված նախագահ Բայդենին: Նրանք 5 բան են ուզել Բայդենից: Առաջինը վերաբերում է 907-րդ հայտնի հոդվածին, որով Ամերիկան չպետք է ռազմական օգնություն տրամադրի Ադրբեջանին, սակայն 2001 թվականին սահմանափակեցին այդ օրենքը՝ ասելով, որ ամեն տարի ԱՄՆ նախագահը պետք է  վավերացներ, որ Ադրբեջանին օգնություն տալը չի խանգարելու Հայաստանին և, ըստ էության, այդ հոդվածը սահմանափակ մնաց ի նպաստ Ադրբեջանի: Ամեն անգամ այդ հոդվածի նկատմամբ սահամանափակումը դրվում էր մինչև այսօր: Հիմա կոնգրեսականները նշում են, որ Բայդենը պետք է այդ սահմանափակումը վերացնի և Ադրբեջանին այլևս զինվորական օժանդակություն չտան: Վերջին 2 տարիներին Թրամփը 100 մլն դոլարի օժանդակություն էր տվել Ադրբեջանին: Երկրորդ խնդրանքն է, որ պետք է Ամերիկան ավելի աշխույժ մասնակից լինի Մինսկի խմբի բանակցություններին: Երրորդը՝ քանի որ այս պատերազմի հետևանքով Արցախի հայերը լուրջ վնասներ են կրել, պետք է ԱՄՆ-ն ավելի մեծ հումանիտար օգնություն ցուցաբերի Արցախին: Չորորդը, Ամերիկան պետք է վերանայի իր հարաբերությունները Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ լինելով խոչնդոտում է ԱՄՆ-ի շահերը և ՆԱՏՕ-ի շահերը:

Օրինակ, ռուսական C 400 հրթիռներ գնեցին, նաև ԱՄերիկան ու Թուրքիան միմյանց հետ համաձայն չեն Սիրիայում, Կիպրոսում, Արցախում և այլն: Կոնգրեսականները Բայդենից խնդրում են, որ ավելի տարբեր մոտեցում ցուցաբերի Թուրքիայի նկատմամբ: Վերջին՝ 5-րդ խնդրանքն այն է, որ Ամերիկան իր հարաբերությունները զորացնի Հայաստանի հետ, որը ժողովրավարական երկիր է: Ամերիկան պետք է ցույց տա տնտեսական, մշակութային և այլ տեսակի օգնություն և լավ հարաբերություններ հաստատի:

Սա են խնդրում կոնգրեսականները, բայց Բայդենը դեռ երկու ամիս նախագահ չի լինելու:

 

-Շատերը նշում են, որ ակնհայտ է, որ Հայաստանի այս կառավարությունը չի կարող միայնակ երկիրը դուրս բերել փոսից, որ Հայաստանին ապագային  միտված գիտելիքահենք տնտեսություն է պետք՝ սուպերտեխնոկրատների ներգրավմամբ: Սփյուռքի անելիքն այդ մասով ո՞րը պետք է լինի:

-Ես երկար տարիներ եղել եմ այն կարծիքին, որ Հայաստանը չի օգտագործել Սփյուռքի ներուժը, կենտրոնացել է փող հավաքելու վրա: Վերջերս էլի փող հավաքեցին Սփյուռքից «Հայաստան» հիմնադրամի միջոցով: Բայց Սփյուռքը, ինչպես ասում են «կթու կով» չէ, այլ ունի շատ-շատ այլ ձևեր հայրենիքին օգնելու համար: Օրինակ, Սփյուռքում կան տեխնոլոգիաների ոլորտի շատ բարձրակարգ մասնագետներ, որոնց կարող են Հայաստան հրավիրել, կան շատ հայեր, որոնք մեծ ընկերություններում ղեկավար պաշտոններ ունեն, կարող են գալ ու բիզնեսի վերաբերյալ խորհուրդներ տալ, իրենց ընկերությունների մասնաճյուղերը Հայաստանում հիմնել: Երրորդ, կան շատ հայեր, որոնք մեծ հարաբերություններ ունեն եվրոպական, ամերիկյան կարևոր պաշտոնյաների հետ և կարող են այդ մարդկանց իրենց հետ Հայաստան բերել, Հայաստանին ծանոթացնել, որ այդ օտարները օգնեն մեր հայրենիքին: Այսինքն հայերը դառնում են միջոց, որ մենք կարողանանք ներգրավել օտարներին մեր հայրենիքի օգնության համար: Եվ կան բազմազան ոլորտների մասնագետներ, բարձրաստիճան հայ զինվորականներ տարբեր երկրների բանակներում, կան գիտնականներ, ճարտարագետներ, իրավաբաններ, պատմաբաններ, մտավորականներ և կարելի է օգտվել Սփյուռքի հայերի հնարավորություններից: Իսկ մենք, ցավոք, կենտրոնացել ենք միայն փողի վրա:

-Ընդհանուր առմամբ ինչպե՞ս են սփյուռքում ընդունել ստորագրված եռակողմ հայտարարությունը: Անակնկա՞լ էր ձեզ համար այն, ինչ տեղի ունեցավ:

-Այդ հայտարարությունը ավելի քան մտահոգիչ է, ծայրաստիճան սահմռկեցուցիչ մի քանի պատճառներով: Մեկն, անշուշտ, Արցախի տարածքի կարևոր մի մասի կորուստն է: Երկրորդ, 45 օր շարունակ բոլորին ասում էին՝ հաղթում ենք, հաղթելու ենք, պետք է հարձակվենք ու հետ վերցնենք կորսված հողերը, հետ ենք շպրտում թշնամուն, Շուշին անառիկ բերդ է, չեն կարող վերցնել: Մեկ էլ միանգամից ասում են, որ մենք մի հայտարարություն ստորագրեցինք, որով տալիս ենք ոչ միայն գրաված հողերը, այլև Քելբաջարը, Լաչինը և այլն, և նույնիսկ թուրքերն ու ազերիները Ստեփանակերտը մտնելու շեմին էին: Դա լրիվ զարմացրեց մեզ բոլորիս: Երրորդ պատճառն այն է, որ մեր ժողովուրդը ցեղասպանության տեսած սերնդի ժառանգորդներն ենք և մեր ամբողջ կյանքում լսել ենք Ցեղասպանության ցավալի դրվագների մասին, դա մեր հոգեբանության մեջ է և երբ այսպիսի հսկա կորուստ է լինում, մենք անմիջապես մեծ ցավ ենք զգում: Եվ ցեղասպանության բոլոր ցավալի դրվագները վերադառնում են մեր հոգու մեջ: Այնպես չէ, որ մի վատ բան ենք լսել, մի վատ բան է եղել, սա ցեղասպանությունից ի վեր երկրորդ ամենամեծ աղետն է հայ ժողովրդի համար: Այս երեք պատճառներով է, որ չափազանց հուսախաբված, զարմացած վիճակում ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում