Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չի քննարկում կրկնակի խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը, որ պահանջում են ընդդիմադիր կուսակցությունները՝ հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:
«Վրացական երազանք» կուսակցությունը չի ծրագրում կասկածի տակ դնել վրաց ժողովրդի արտահայտած ազատ կամքը, կրկակի ընտրությունների կամ նման այլ հարցերի անցկացումը:
Մենք պետք է հարգենք յուրաքանչյուր ընտրողի և յուրաքանչյուր ընտրության, որն արտահայտվել է և՛ ընդդիմադիր կուսակցությունների, և՛ «Վրացական երազանքը»-ի աջակցությամբ», – ասել է Կալաձեն ճեպազրույցում: