ԱՄՆ գրեթե ողջ տարածքը դառնում է կորոնավիրուսային վարակի օջախ, ասում է համաճարակաբան, Ջո Բայդենի՝ COVID-19- դեմ պայքարի գծով աշխատանքային խմբի անդամ Մայքլ Օստերհոլմը:
«Կարևոր է հասկանալ, որ ԱՄՆ-ի գրեթե ամբողջ տարածքը դառնում է օջախ, ինչը նշանակում է, որ իրականում այլևս հատուկ օջախներ չկան, ամբողջը օջախ է», – ասել է Օստերհոլմը թերթին Guardian-ին տված հարցազրույցում:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կորոնավիրուսի ազդեցությունը մեր հասարակության վրա նվազեցվի», – նշել է նա: