Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Պատերազմից հետո ՌԴ-ն սխալվեց՝ թերագնահատելով Սաակաշվիլիին. Ֆեոդր Լուկյանով

ИноСМИ-ում հրապարակվել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆեոդր Լուկյանովի «Հնգօրյա պատերազմից հետո երեք տարի – ռուսական անշարժություն» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Ռուս-վրացական պատերազմից հետո անցել է ընդամենը 3 տարի, մինչդեռ տպավորություն կա, թե դա շատ վաղուց էր։ Դրանից հետո համաշխարհային քաղաքականությունում տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ, որոնք հետին պլան են մղել ոչ միայն վրացական խնդիրները, այլև՝ ընդհանրապես հետխորհրդային տիրույթը. համաշխարհային ֆինանսական ճգնաժամ, ԱՄՆ-ում իշխանափոխություն ու քաղաքական պայքարի սրում, ԵՄ-ի անկում, աղետների ալիք Մերձավոր Արևելքում, Արևելյան Ասիայում լարվածության աճ, Աֆղանստանում արգելակած կամպանիա։

Սակայն հնգօրյա պատերազմին հանգեցրած խնդիրները ոչ մի տեղ չկորան նաև պատերազմից հետո։ Ընդ որում, չի կարելի ասել, թե Մոսկվան տվյալ ժամանակահատվածում ինչ-որ բան է ձեռնարկել՝ ավելի բարենպաստ հեռանկարների հասնելու համար։ Միակ ակնհայտ դրական արդյունքը մեկն է. իրավիճակը կայուն է, և հակամարտության վերսկսման վտանգներ չեն նշմարվում։

Ներկայիս ստատուս-քվոն, որը պաշտոնապես չի ճանաչվել գրեթե ոչ ոքի կողմից ապահովում է կայուն կարգուկանոն, ինչի հետ ստիպված են լինում մասնակիորեն համաձայնել տեղում դիտարկում անցկացնող ԵՄ-ի ներկայացուցիչները։

Ապա սկսվում են բարդությունները։ Առաջին հերթին Մոսկվան թերագնահատեց Միխեիլ Սաակաշվիլիի դիրքերի ամրությունը։ Պատերազմից անմիջապես անց այնպիսի տպավորություն կար, որ իրադարձությունները զարգանալու են Վրաստանի համար սովորական սցենարով. քաղաքական քաոս և ուժային ճանապարհով իշխանափոխություն, ինչը Վրաստանի համար կլիներ թվով 3-րդը։ Սակայն դա տեղի չունեցավ։ Դուրս գալով շոկից՝ Սաակաշվիլին կարողացավ իր արկածախնդրության պտուղները վերածել դիվիդենդների։

Վրաստանն իր համար ապահովեց Արևմուտքի քաղաքական աջակցությունը (ինչպես էլ որ նա վերաբերի Վրաստանի գործողություններին, այնտեղ ընդունված չէ դաշնակցին լքել այդպիսի իրավիճակում)։ Սաակաշվիլին տեղական չափանիշներով զգալի գումարներ (4.5 միլիարդ դոլար) ծախսեց պատերազմից հետո երկրի վերականգնման համար։ Նա, հանձինս Ռուսաստանի, ստացավ անվիճելի թշնամու կերպար, ինչպես նաև առիթ ստացավ այլակարծ ընդդիմության ճնշման համար՝ անկախ նրանից, թե վերջինս կապվա՞ծ է Մոսկվայի հետ, թե՞ ոչ։

Պատերազմին հաջորդած մեկ տարում՝ հատկապես Վաշինգթոնում թիմի փոփոխությունից հետո, Սաակաշվիլին գտնվում էր Արևմուտքի որոշակի մեկուսացման մեջ, սակայն հետագայում իրավիճակը շտկվեց։ Բնականաբար, իրավիճակը չհասավ 2004-2008 թվականների մակարդակին, երբ Բուշի վարչակազմը գրեթե գլխավոր շեշտը դրել էր Թբիլիսիին աջակցելու վրա։

Այս ողջ ընթացքում Մոսկվան նախընտրել է արհամարհել Վրաստանին՝ ընդհանրապես տվյալ ուղղությամբ քաղաքականություն չձևավորելով։ Միակ բացառությունն Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչած երկրների քանակի ընդլայնման փորձերն էին՝ դրանում ներառելով գումարի սուր կարիք ունեցող երկրների։ Դրա նպատակահարմարությունը չափազանց կասկածելի է, քանի որ դա, ըստ էության, ոչինչ չի փոխում, և Ռուսաստանին ու այդ նոր երկրներին դնում է անհեթեթ իրավիճակում։

Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությանը ճանաչումը Ռուսաստանի համար տևական ժամկետով քաղաքական խնդիրներ է հարուցում, քանի որ ակնհայտ է, որ լուրջ ինքնիշխան պետությունների համար անընդունելի է ուժային ճանապարհով սահմանների փոփոխությունը՝ անկախ Ռուսաստանի կամ Վրաստանի նկատմամբ նրանց վերաբերմունքից։ Ռուսաստանի «Մենք ճանաչեցինք, մնացածը մեզ չի վերաբերում» դիրքորոշումը չի արդարացնում իրեն։ Հասկանալի է, որ տեսանելի հեռանկարում չի հաջողվի հասնել ազդեցիկ երկրների ճանաչմանը, սակայն պետք է ակտիվացնել Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ ոչ ֆորմալ միջազգային շփումները։

Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորված չլինելը Ռուսաստանի համար ստեղծում է մի շարք գործնական բարդություններ։ 1) Մոսկվայի դաշնակից Երևանը հայտնվել է ավելի խոր մեկուսացման մեջ, ինչը մասնավորապես վերաբերում է ռազմա-տեխնիկական համագործակցությանը։ Բնականաբար, Վրաստանը չի պատրաստվում աջակցել տարածաշրջանում ռուսական ներկայության ամրագրմանը։ 2) Ակնհայտորեն վատթարանում են Աբխազիայի հետ հարաբերությունները, որն ավելի մեծ ակնկալիքներ ունի, քան անվանական անկախությունը, որը չի ճանաչվել գրեթե ոչ ոքի կողմից։ Աբխազիան ցանկանում է լիարժեք և ոչ թե ձևական անկախություն։

3) Վրաստանը ձեռքերը ծալած չի նստել և իրականացնում է լիովին գիտակցված, թեև չափազանց ռիսկային քաղաքականություն՝ իր ազդեցությունը տարածելով ռուսական Հյուսիսային Կովկասի վրա։ Վրաստանն առանց այդ էլ պայթունավտանգ այդ տարածաշրջանում աջակցում է անկայունությանը։ Պետք է ենթադրել, որ իրավիճակն ավելի է սրվելու Սոչիի օլիմպիական խաղերի մոտենալու հետ մեկտեղ։

Այս համատեքստում ես դեռ չեմ հիշատակել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության խնդիրը։ Ցայժմ մենք չենք մոտեցել այս խնդրի լուծմանը, ինչի միակ խոչընդոտը վրացական կողմն է։ Չպետք է մոռանալ նաև այն, որ Թբիլիսին կարողանում է խաղալ ԱՄՆ քաղաքական շրջանակների վրա, և անկասկած իր շահերին է ծառայեցնում այնտեղ փաստացիորեն արդեն սկսված ընտրական կամպանիան։

Մեզ մոտ ինքնահանգստացնող պատկերացումներ կան, թե Սաակաշվիլին հոգեկան է և ամերիկյան խամաճիկ, ինչը սակայն ընդհանրապես կոռեկտ չէ և վնասակար է։ Պետք է խոստովանել, որ Միխեիլ Սաակաշվիլին ուժեղ քաղաքական գործիչ է, որը լավ է հասկանում, թե ինչ է ցանկանում և ինչպես կարող է դրան հասնել։ Ճիշտ է՝ միշտ չէ, որ նա կարողանում ճշգրիտ գնահատել ռիսկի մակարդակը։ Այդ պատճառով էլ պետք է ակնկալել, որ առաջիկա կես տարվա ընթացքում Թբիլիսին ու նրա ընկերները պլանաչափորեն ակտիվանալու են միջազգային բոլոր հարթակներում։

Սկզբունքորեն այդ գործընթացն արդեն իսկ մեկնարկել է ՄԱԿ-ում ու ԱՄՆ Կոնգրեսում։ Վրաստանի հարցում ռուսական քաղաքականության բացակայությունը (քանի դեռ Վրաստանում իշխանության ղեկին այդ ռազմական հանցագործն է, մենք տեղից չենք շարժվի) հղի է այնպիսի վտանգով, որ մենք դարձյալ ստիպված կլինենք որոշումներ կայացնել արտակարգ իրավիճակում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում