Բժիշկ Եվգենի Կոմարովսկին YouTube-ի իր ալիքում բացատրել է, որ կորոնավիրուսով հիվանդներն առավել վարակիչ են առաջին ախտանշանների ի հայտ գալուց երկու օր առաջ:
Նրա խոսքով, վարակն առավել ակտիվորեն տարածող մարդիկ իրենց առողջ են զգում և հիվանդության ախտանշաններ չեն ունենում:
Իսկ երբ հազ և կորոնավիրուսի այլ ախտանշաններ են հայտնվում՝ «կտրուկ կրճատվում է վիրուսների քանակը, որոնք մարդն արտազատում է արտաքին միջավայր»:
Վերջին տվյալների համաձայն, աշխարհում գրանցվել է COVID-19-ով վարակման ավելի քան 52 միլիոն դեպք, մահացել է գրեթե 1.3 միլիոն մարդ, ապաքինվել է 34 միլիոն մարդ:









































