Բանավեճ է սկսվել այն թեմայի շուրջ, թե ինչ կարգավիճակ ունի Փաշինյանի, Պուտինի և Ալիևի կողմից ստորագրված «Հայտարարություն» վերանգիրը կրող փաստաթուղթը: Իմ խորին համոզմամբ՝ ՀՀ միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի համատեքստում այն հանդիսանում է միջազգային պայմանագիր՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ, ինչը նշանակում է, որ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի ուժով, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերի մասին 2-րդ հոդվածի ուժով այն ենթակա է վավերացման ՀՀ ԱԺ-ի կողմից:
Այդ հոդվածի համաձայն՝ անկախ փաստաթղթի անվանումից, եթե այն իր մեջ պարունակում է ռազմական և քաղաքական բաղադրիչ պարունակող իրողություններ, դա հանդիսանում է համաձայնագիր, և պարտադիր պայման է ԱԺ կողմից որոշումը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Արդար Հայաստան» նախաձեռնության ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:
«Ակնհայտ է, որ այս փաստաթղթում Արցախի կարգավիճակի մասին որևէ հիշատակում չկա և այստեղ կարմիր թելի նման անցնում է ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության հարցը: Արցախի հարցի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է… Սա պարտադրված պայմանագիր է. ապրում ենք 1920 թվականի ողբերգական շրջանը»,- նկատեց փաստաբանը:
Մանրամասն՝ տեսանյութում:










































