Monday, 22 06 2026
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները

ԱՏՁՄ վարչության հայտարարությունը՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) վարչությունը, արձագանքելով Հայաստանում ստեղծված իրավիճակին, հայտարարում է.

«Սեպտեմբերի 27-ը և, ի վերջո, նոյեմբերի 10-ը ճակատագրական էին բոլորիս համար: Մենք հայտնվեցինք մի իրականության մեջ, որը կարող էինք պատկերացնել միայն վատագույն երազում։

Այժմ էլ դեռ կանգնած ենք մեծագույն մարտահրավերի առաջ։  Երկրի կայունության ապահովումը, դասելով ամեն ինչից վեր, և միաժամանակ գիտակցելով մեր ընդհանուր ապագայի հանդեպ այսօրվա հրամայականը՝ բարձր տեխնոլոգիական համայնքի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս և խմբերս հայտնում ենք հետևյալը.

  • Պետք է հետևել բանականության հրամայականին և չգնալ ավելի կործանիչ քայլերի՝ տրվելով ներքին ապակայունացնող զարգացումներին։ Երկրում անհրաժեշտ է պահպանել կայունություն և ապահովել գործողությունների անցնցում զարգացում։ Տեղեկատվության առկա վակուումի պայմաններում, ցանկացած կտրուկ քայլ լուրջ վտանգներ է պարունակում։
  • Պետականության կայացման գործընթացում անկյունաքարային է գործող իշխանության կողմից սեփական մեղքի գիտակցումը։ Կառավարությունից պահանջում ենք, որ իրենց պատասխանատվության ստանձման խոստումը օր առաջ վերածեն առարկայական գործընթացի։

Ներկայիս իրավիճակի պատասխանատվության մեր բաժինը գիտակցում ենք թե՛ մասնագիտական համայնքի, թե՛ անհատական մակարդակում: Միայն վերջին 44 օրում բոլորիս համախմբումը ցույց տվեց, թե ինչպիսի իրական ներուժ ունենք՝ հստակեցված ազգային օրակարգի ու ԲԱՆԱԿ-ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ-ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ամուր կապի դեպքում։ Մենք արդեն ձևավորել ենք այդ օրակարգը մեզ համար, պատրաստ ենք համագործակցել և առաջարկում ենք, որ նման օրակարգ ձևավորեն նաև մյուս ոլորտների մասնագետները։

Սիրելի՛ հայրենակիցներ, ամրապնդենք այն բոլոր խմբերը, որոնց հետ աշխատում էինք այս օրերին, ներգրավվենք որևէ խմբի աշխատանքներին կամ նախաձեռնենք նորերը, զինվորագրվենք հզոր պետություն կառուցելու օրակարգին:

ԱՏՁՄ (Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն)

Techնոտուն Ակումբ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում