Monday, 29 06 2026
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի

Սրանից լուրջ դավադրության հոտ է գալիս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ, ԱԻՄ նախագահության անդամ Գագիկ Սարուխանյանը:

– Պարոն Սարուխանյան, ի՞նչ դիրքորոշում ունեք ստորագրված համաձայնագրի վերաբերյալ: Դուք կամավորագրվել էիք և առաջին օրվանից առաջնագծում էիք. ինչպե՞ս եք գնահատում:

– Այսօր ազգովի ապրում ենք շատ կարևոր, շատ վճռական փուլ: Իհարկե, ես շատ բացասաբար եմ վերաբերվում Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված պայմանագրին՝ առանց ազգի հետ խոսելու. ինքը ներկայացրեց, թե ազգը պատրաստ է ցավալի փոխզիջումների: Ես չհասկացա՝ ո՞րն էր թուրքերի փոխզիջումը: Ես տարակուսանք հայտնեցի Նիկոլ Փաշինյանի այն խոսքերից, թե ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, այն էլ՝ ցավալի: Որպեսզի քաղաքում լարվածություն չմտցնեմ և խիստ գնահատականներ չտամ՝ ես ասացի, որ ուզում եմ հավատալ, թե դա մարդկային վրիպակ էր, ուղղակի թուլության նշան: Պատկերացրեք՝ տղաները մինչ օրս էլ պինդ կանգնած են դիրքերում: Իսկ թե ինչպես է ամբողջ հարավը տրվել, և ինչպես են կիրճերի միջով ահռելի քանակի թուրքական ջոկատներ անցել դեպի Շուշի, դա պրակտիկորեն անհնար էր, կամ էլ գրեթե առանց դիմադրության առաջ են գնացել: Սրանից լուրջ դավադրության հոտ է գալիս: Իհարկե, մենք այսօր տեսնում ենք, որ սևերը մեղադրում են սպիտակներին, սպիտակները՝ սևերին: Կգա ժամանակ, և այդ ամբողջի մասին մենք ավելի պարզ կիմանանք: Ես անձամբ համարում եմ, որ այսօրվա պարտության մեջ իրենց մեղքն ունեն թե նախկինները, որ տարիներ շարունակ թալանել են երկիրը և հասցրել մարդկանց բարոյահոգեբանական այս վիճակին, և նրանք այն աստիճան էին զզված, որ այսօր սպիտակ կոչվածներին ոտով-գլխով ընդունում են, միայն թե նախկինները չգան: Այս բարոյահոգեբանական վիճակը ստեղծել են երկուստեք՝ թե սևերը, թե սպիտակները: Արդեն իմ ներքին համոզմունքն է, որ թե սևերը, թե սպիտակները պլանավորված երկիրը տանում են կործանման. երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, մեկ շաբաթ փողոցներում ոչ մի ոստիկան չկար: Իշխանությունը շատ հանգիստ տվեցին, ինչը նշանակում է, որ Սերժ Սագսյանն է բերել Փաշինյանին:

– Պարոն Սարուխանյան, նշվում է, որ եթե այդ քայլերը չարվեին, կկորցնեինք ամբողջ Ստեփանակերտը, ամբողջ Արցախը:

– Նման բան չկա. դա արդարացման ինչ-որ մի ձև է: Երբ այստեղ հայտարարում էին, թե Շուշին ընկավ, այնտեղ իմ ընկերներն ասում էին, թե լեշերն են հավաքում: Այսինքն՝ սա պլանավորված էր: Կամ՝ ժամկետները համապատասխանեցնում էին Ադրբեջանի հաղթանակի հետ: Իրենք հայտարարում էին մի բան, որը դեռ չէր կատարվել: Այնտեղ եղած մարդու և արդեն Երևանում գտնվող մարդկանց համար դավադրությունը պարզ երևում էր: Հիմա տարածում են տարբեր վիդեոներ, թե նա պատանդ է եղել. տո պատանդ չէ՝ ինչ ուզում էր լիներ. նա պետք է մեռներ, բայց դա չստորագրեր: Այսօր մեր 20 տարեկանը գնում էր ռազմաճակատ և գիտեր, որ ինքը պետք է մահանա, բա դու համար մեկ զինվորն ես, ուրեմն պիտի հայտարարեիր՝ ես գնում եմ մահվան, բայց չեմ ստորագրի: Կամ՝ ինչի համար էին պետք էդ բեմադրությունները, թե կինը ավտոմատով խոտերի մեջ թավալգլոր է լինում, տղան առաջնագծում է. բոլորիս համար էլ հասկանալի է, որ առաջին դեմքի ընտանիքը թիրախ է, ոչ մեկը չէր մեղադրի, եթե նրանց իսկապես ինչ-որ բունկերում պահեին:

Պարոն Սարուխանյան, իսկ ի՞նչ կասեք Արայիկ Հարությունյանի հայտարարության վերաբերյալ, թե կամավորները եկել էին, բայց չեն գնացել կռվելու:

– Ես, իմ ընկերները կամավոր ենք գնացել, Մատաղիսում կանգնած ենք եղել և մեկ մետր անգամ չենք նահանջել: Եղել են դեպքեր, երբ մեր գլխին կարկուտի նման թափվել են տարբեր տեսակի զինատեսակներից արձակված ականներ, հրթիռներ, բայց մի մետր չենք նահանջել: Էդ ի՞նչ կամավորականների մասին էր խոսքը: Ես չեմ բացառում, որ մի ուղղությամբ միգուցե ավելի շատ ուժեր են գցել, քան մեր ուղղությամբ: Սակայն փորձառու գնդապետները, փոխգնդապետները, ովքեր այսօր պահեստազորում են, լիարժեք չեն օգտագործվել կազմակերպչական հարցերում: Ինձ համար մեծ պատիվ է սովորական զինվորի հրամանատար լինել, բայց ցավալի է, որ ամբողջությամբ չես կարողանում քո ներդրումն ունենալ: Ու թող հիմա չասեն՝ փախել են. փախել են՝ դեմներն առնեիր:

Թող հանկարծ չփորձեն հայ զինվորին մեղավոր սարքել, հատկապես կամավորներին։ Թող դուք ճիշտ կազմակերպեիք, և թող հանկարծ չփորձեք մեղավոր սարքել։ Շատուշատ փորձառու հրամանատարներ ինչո՞ւ իրենց տեղում չպետք է լինեին և համախմբման ճիշտ ուղիներ դնեին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում