Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Իսկապես հնարավոր է բեկում մտցնել այս իրավիճակում, մենք կոնսուլտացիաների մեջ ենք. Միքայել Նահապետյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Քաղաքացու որոշում» սոցիալդեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը

Ձեր կուսակցությունը դեռևս հույս ունի որևէ կերպ չեղարկելու տարածքները հանձնելու վերաբերյալ այս հայտարարությունը: Ինչպիսի՞ հնարավորություն եք տեսնում, քանի որ շատ կարճ ժամանակ է մնացել:

– Մեր հայտարարությամբ մենք արձանագրել ենք, որ ռազմաքաղաքական X վիճակ է ստեղծվել նոյեմբերի 10-ի դրությամբ, և արձանագրել ենք, որ հիմա ջանք ենք գործադրում այս իրավիճակի մեջ հայկական շահերը առավելապես ներառելու համար: Այսինքն՝ մենք արձանագրում ենք, որ կա այն իրականությունը, որը կա, և այդ գոյություն ունեցող իրականության մեջ մենք պետք է փորձենք առավելապես հայկական շահերը ներառված տեսնել: Հնարավորությունների մասին ես հիմա չեմ բարձրաձայնի, որովհետև մենք հիմա կոնսուլտացիաների մեջ ենք ռազմաքաղաքական պետական ինստիտուտների հետ, ՀՀ-ում ներկայացված դիվանագիտական ներկայացուցչությունների և քաղաքական այլ սուբյեկտների հետ ենք հանդիպում: Երկու խնդիր կա, թե ես ինչու չեմ բարձրաձայնի. մեկն այն է, որ ռազմաքաղաքական ինստիտուտներից որոշակի տեղեկատվություն և տեղեկատվության վերլուծություն մենք պետք է ստանանք, թե որքանով են իրատեսական մեր պատկերացումները: Երկրորդ՝ մենք ունենք որոշակի պատկերացումներ իրավիճակը փոխելու, և եթե պարզվի, որ դրանք իրատեսական են, ես չեմ ուզենա դրանց խոչընդոտել դրանց կյանքի կոչման մասին բարձրաձայնելով:

Նախօրեին «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն տարածեց, վարչապետի հրաժարականը պահանջող ուժերին երեք հարցադրում առաջարկեց: Որքանո՞վ էին հիմնավոր այդ հայտարարության մեջ տեղ գտած հարցադրումները:

– Այդ հայտարարության մեջ գրվածի մասին դեռ կխոսենք: Հիմա առնվազն ևս 72 ժամ պահպանելով ներքաղաքական որոշակի լռությունը, որքանով դա հնարավոր է, ես կարծում եմ, որ իսկապես հնարավոր է բեկում մտցնել այս իրավիճակում: Եթե պարզվի, որ դա այդպես չի, դրանից հետո կսկսեն բոլոր այն խոսակցությունները, թե ով ինչ արեց: Այս պահին կարող եմ միայն ասել, որ այդ հայտարարության մեջ կա բացառիկ լկտիություն:

Վարչապետի հրաժարականի պահանջն այս պահին բարձրացնելը սխա՞լ է:

– Դա անում են տարբեր մարդիկ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Արցախի բնակիչներ, տունը կորցրած, հարազատներին կորցրած մարդիկ, և մարդիկ այդ իրավունքն ունեն: Քաղաքական ղեկավարությունը լիարժեք պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար: Մարդիկ իրավունք ունեն պահանջելու վարչապետի հրաժարականը: Եթե կան մարդիկ, որ համաձայն չեն այդ հրաժարականի հետ, եթե կան մարդիկ, որոնք մտածում են, որ դա ճիշտ է, բայց ոչ հիմա, այլ, ասենք, 6 ամսից, դրանք բոլորը մոտեցումներ են, որոնք ունեն կյանքի իրավունք: Ես զերծ կմնամ այդ մարդկանց մեղադրելուց: Իսկ ի՞նչ էին սպասում՝ որ հայրենիքի մի մասը հանդիսացող, հայ ժողովրդի պայքարի արդյունքում ձևավորված Արցախի տարածքների 75 տոկոս կորստին պետք է արձագանքեն, որ հա, դե ինչ է եղել ո՞ր: Ես ուրախ եմ, որ Հայաստանում կա դիմադրության ջիղն ու կայծը: Հակառակ դեպքում մեր գործերն ավելի վատ էին լինելու: Ես չեմ խոսում ջարդարարների մասին, իրենց հետ կապված ամեն ինչ պարզ է, բայց այդ օրը երեկոյան բողոքը սրտում քաղաք էին իջել  իմ կողմից շատ հարգված, ճանաչված մարդիկ, որոնք չեն ջարդել ոչ մի բան, բայց իջել էին հենց այդ պահին դնելու կառավարության հեռացման հարց: Եվ ես նրանց հասկանում եմ: Շատ տարօրինակ կլիներ, եթե այս երկրում չգտնվեր մեկը, որը կընդվզեր տեղի ունեցածի դեմ: Ես շատ ուրախ եմ, որ մեր ժողովրդի մեջ դիմադրության ջիղը կա: Հիմա եթե մեկը պատրաստ է 6 ամիս սպասել, մեկը պատրաստ է մեկ օր սպասել, իսկ մեկն էլ պատրաստ է մինչև հաջորդ հերթական ընտրություններ սպասել, դա հարցի երկրորդ կողմն է: Ամեն մեկն իր պատկերացումն ունի՝ ինչպես է շարունակելու: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է իրավունք ունենա իր գնահատականը տալու տեղի ունեցածին և արդար ճանապարհով որոշելու, թե ում հետ է շարունակելու իր զարգացման ճանապարհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում