Մենք հույս ունենք, որ «Իմ քայլի» պատգամավորները կունենան այդ գիտակցությունը, պատասխանատվությունը և այսօր մինչև ժամը 12-ը կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության պահանջով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մինչև ժամը 24.00-ն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու հնարավորություն և ժամկետ ենք սահմանում, ինչպես նաև ԱԺ արտահերթ նիստ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Եթե մինչև 24.00-ն այդ երկու գործողություններից որևէ մեկը տեղի չունենա, մենք 12.30-ին կհրավիրենք մամուլի ասուլիս, մանրամասն կներկայացնենք մեր վաղվա գործողությունների ծրագիրը և մինչև երեկո կլուծենք Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի հեռացման հարցը»,- ասաց Սաղաթելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































