Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Դա երեք պետության ղեկավարի հայտարարություն է, ոչ ավելին. այն իրավական ուժ չունի. Արա Խզմալյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի երկրորդ փոխարինող անդամ, միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը։

Պարոն Խզմալյան, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների ստորագրած փաստաթուղթը իրավական առումով ինչ է՝ պայմանագի՞ր, համաձայնագի՞ր, հայտարարությո՞ւն։ Այն իրավական ուժ ունի՞, ենթադրո՞ւմ է վավերացում ՀՀ ԱԺ-ի կողմից։

– Միջազգային իրավունքի տեսանկյունից, դա բովանդակությամբ միջազգային պայմանագիր է, բայց չունի միջազգային պայմանագրի ձև, ըստ էության, ինչն իրեն դարձնում է ուժ չունեցող։ Պայմանագիրը պետք է իրոք վավերացվի, ստուգվի դրա համապատասխանությունը մեր Սահմանադրությանը։

Նույն ընթացակարգով այդ պայմանագիրը պետք է անցնի նաև մյուս երկու երկրներում։ Հետևաբար` դա պետք է դիտարկել որպես հայտարարություն, իսկ միջազգային իրավունքում գոյություն չունի եռակողմ հայտարարություն եզրույթը։ Դա պարտադիր իրավունքի աղբյուր չէ, պարտադիր իրավական փաստաթուղթ չի կարող համարվել։ Բայց այս ամենով հանդերձ, յուրաքանչյուր պետություն իր մասով այդ հայտարարության տակ ստորագրել է, հետևաբար՝ միջազգային իրավունքի առումով դա պետք է անցներ միջազգային պայմանագրի համար նախատեսված ընթացակարգերով։

Այսինքն` Ազգային ժողովը վավերացներ, ապա ուղարկեր Սահմանադրական դատարա՞ն։

– Որպես փաստաթուղթ, այո՛, բայց դրան պետք է վերաբերել որպես երեք պետության ղեկավարների հայտարարություն, ոչ ավելին։

Այդ դեպքում այն կարո՞ղ էր ունենալ այնպիսի հետևանք, ինչպիսին հիմա ունի։ Ասել է թե խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում։

– Քանի դեռ կողմերը պատրաստ են հետևողական լինել և պահպանել հայտարարության տեքստը, այո՛, դա կարող էր լինել և կարող է նման հետևանքներ ունենալ։

Իսկ ի՞նչ կարելի է անել այդ հայտարարության հետ։ Ի՞նչ հնարավորություններ կան՝ փոփոխել, չեղարկել, չկատարել։

– Մինչև պատասխանելը պետք է փաստեմ, որ անկախ նրանից, թե ինչ իրավական մեխանիզմներ կան, պետք է հասկանալ, թե իրականության մեջ ինչ հնարավորություններ կան։ Իսկ դրանք չկան։ Այլընտրանքը ռազմական լուծումն է, որի մասին, կարծես թե, չենք կարող այս պահին խոսել։

Իսկ միջազգային իրավունքում պետության ղեկավարի հայտարարությունը, որը ձևակերպված է որպես պարտավորություն ստանձնելու համաձայնություն, որոշակի իրավական ուժ ունի հետագայում չեղարկվելու, և այլ տարածքներ ձեռք բերելու հնարավորությունը պահպանվում է։ Բայց դա մեծապես կախված է հնարավորություններից։

Պարոն Խզմալյան, այսօր փողոցում հավաքված զանգվածը պահանջում է ԱԺ նիստ գումարել և չեղարկել այդ հայտարարությունը։ Նման ընթացակարգ հնարավո՞ր է իրավական առումով։ ԱԺ-ն կարո՞ղ է չեղարկել այդ եռակողմ հայտարարությունը։

– Ես նման հնարավորություն չեմ տեսնում։ Կարող է ընդունվել հայտարարություն ԱԺ-ի կողմից այդ հարցի առնչությամբ։ Դա հնարավոր է, բայց այդ հայտարարության իրավական հետևանքները իմ համար այդքան էլ հստակ չեն։ Մյուս կողմից պետք է նաև մտածել, թե դրանից հետո որն է այլընտրանքը։ Կա՞ այլընտրանք, թե՞ ոչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում