Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հիմա կասեմ իրականությունը, որը երբեք չեմ ասել, քանզի չեմ ցանկացել թիկունքում ստեղծել լարվածություն. Գնել Հասրաթյան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կյանքիս ամենատխուր օրը 10.11.2020. Արցախից Հայաստան պատերազմից վերադարձի ճանապարհը, որն ուղեկցվում էր արցունքով, տխրությամբ, վրեժի մոլուցքով, քանի որ ես իմ ջոկատով պատերազմի առաջին իսկ օրվանից եղել եմ առաջնագծում և պաշտպանել եմ հայրենիքս։ Հիմա կասեմ իրականությունը, որը երբեք չեմ ասել, քանզի չեմ ցանկացել թիկունքում ստեղծել լարվածություն. կարդում եմ ֆեյսբուքահայության՝ դիվան քշողների և ավտոմատի կրակից վախեցածների քոմմենթները և մտքիս մեջ 10 հարկանի հայհոյանքներով հայհոյում եմ ձեզ:

Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը տվյալ օրվա դրության փրկության ստորագրություն էր, այլ հարց է, թե ինչու՞ հասանք այդ օրվան։ Պաշտոնապես հայտարարում եմ. Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը փրկեց ամբողջ Արցախը հանձնելուց և բազմաթիվ զոհեր տալուց։ Եթե նա իր ստորագրությամբ հանձնեց 3 շրջան, ապա մյուս 3 շրջանը և Շուշին, որի մասին չգիտես ինչու չեն խոսում, հանձնվեց հին «գեներալիտետի» և հին «օլիգարխիկ» ռեժիմի ջանքերի շնորհիվ, քանզի նշածս շրջաններում չէր մատակարարվում սնունդ, անհրաժեշտ ապրանքներ, դեղորայք և սա այն դեպքում, երբ Ստեփանակերտի պահեստներում դրանց պակասը չկար և գիտե՞ք ինչու, քանի որ բոլոր պահեստապետերը նշածս շրջանակների մարդիկ էին։ Կամավորական ջոկատներին տանում էին անհայտ մի տեղ, անգամ գեներալի ուղեկցությամբ, և իրենք փախնում էին այնտեղից՝ թողնելով զորքին թշնամու արկերի հետ մեն մենակ։

Այս ամենի մասին բարձրաձայնել եմ Ստեփանակերտում, անուններ տվել հենց իրենց աշխատասենյակներում։ Այս ամենի մասին զեկուցել եմ Ազգային Անվտանգության Ծառայությանը, տվել եմ հստակ անուններ և եթե նշածս վիժվածքներին չձերբակալեն և չպատժեն, ապա պատժելու եմ ինքս, քանի որ թե՛ իմ, թե՛ իմ ջոկատի համար նման կենդանիները, ում պատճառով հարյուրավոր մարդիկ են զոհվել, պետք է պատասխան տան։ Այո՛, իշխանությունը նույնպես ունի սխալներ, բայց դրանք ոչ մի կերպ չի կարելի կապել «պարտություն» և «դավաճանություն» բառերի հետ, քանի որ նշված բառերի հասցեատերերը գտնվում են այլ օղակներում և եթե իշխանությունը սխալվել է այս հարցում, ապա դա Արցախի իշխանության ներսում թե՛ թիկունքային, թե՛ առաջնագծում նշանակված մարդկանց շրջանակն ու ինձ լռեցնել ցանկացող Հայաստանից ուղարկված «պաշտոնյաների» կասկածելի վարքն է, որոնց անուն ազգանունները նույնպես զեկուցվել է ՀՀ ԱԱԾ։ Բռնվե՛ք, հատ-հատ պատասխան եք տալու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում