Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան առողջացել է կորոնավիրուսային վարակից: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:
«Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ապաքինվել է կորոնավիրուսից: Նրա թեստը բացասական է եղել: Այսպիսով, Գեորգի Գախարիան շարունակում է աշխատել սովորական ռեժիմով»,-ասվում է հայտարարության մեջ:
Կառավարության ղեկավարը կորոնավիրուսով էր վարակվել նոյեմբերի 2-ին: Դրանից առաջ նա մի քանի օր գտնվում էր ինքնամեկուսացման մեջ: