Saturday, 27 06 2026
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում

Ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից, այժմ, սակայն, զուգահեռ պետք է մտածել աղետից խուսափելու մասին

Հայաստանում անկումային տրամադրությունը և քաղաքական իշխանության հայտնի որոշման դեմ հանրային ու քաղաքական բողոքի կուտակումը շարունակվում է, որը դեռ պարզ չէ, թե ինչի է հանգեցնելու: Միևնույն ժամանակ անկասկած է, որ հասարակության ու պետության առաջ գլխավոր խնդիրը, որ այժմ կանգնած է, դա առնվազն հայտնի համաձայնագրի իրագործումը թույլ չտալն է՝ իհարկե փորձելով դա անել միևնույն ժամանակ հնարավորինս թույլ չտալով պատերազմի վերսկսում: Կամ եթե այն վերսկսում է, ապա պետք է լինի մեզ համար առավելագույն բարենպաստ աշխարհաքաղաքական միջավայրում, որովհետև պատերազմի ելքի հարցում էական նշանակություն ունի ոչ միայն ռազմուժը, այլ ըստ էության նաև աշխարհաքաղաքական միջավայրը:

Լուծելի՞ է արդյոք այդ խնդիրը մեզ համար, կամ ինչ խնդիր է լուծելի: Սա հասկանալը, գնահատելը մեր ներկայիս հանրային-պետական հրամայականն է՝ եղածում մեղավորների մասին խոսելուց զատ: Չենք ասում դրա փոխարեն, որովհետև եղածը, մեղմ ասած, այնպիսին չէ, որ հնարավոր է անհապաղ չդիտարկել դրա համար պատասխանատվության հարց: Բայց որպեսզի հանրությունը բախտորոշ այս շրջանում չընկղմվի մեղավորների փնտրտուքի ճահճի մեջ, առավել ևս, որ այժմ այդ պրոցեսում քարեր նետվելու են ընդդիմությունից իշխանություն և հակառակը, հարկավոր է նաև հանրությանը կոնկրետ խնդիրների վրա կենտրոնացնելու կարողություն և ջանք գործադրող հանրային շերտ, քաղաքական շերտ:

Պետք չէ մոռանալ՝ պատերազմը չի ավարտվել, եռակողմ համաձայնագիրը իր ուղղակի սարսափելի վտանգավոր և անգամ ողբերգական պայմաններով դեռևս կյանքի չի կոչվել կամ ներկայումս կյանքի է կոչվել լոկ այն մասով, որ դադարել է պատերազմը, ու տեղակայվում են ռուս խաղաղապահներ: Ըստ այդմ՝ ներկայիս ջանքը պետք է ուղղվի այստեղ մանևրի հնարավորություններ գտնելուն և մանևրի ու ժամանակ շահելու հնարավորությանը զուգահեռ՝ ներսում վերակազմակերպվելուն և դիմադրողունակության նոր համակարգեր ձևավորելուն, որը թույլ կտա բարձրացնել մանևրի հնարավորությունը էլ ավելի: Սա խնդիր է, որը պահանջում է օպերատիվ դիտարկում և լուծման հնարավորությունների փնտրտուք:

Ի վերջո, համաձայնագիրը կա, և դրա իրողության հետ, այսպես ասած, հաշվի նստելը՝ հաշտվելու մասին խոսք լինել չի կարող, այսպես ասած՝ կա ու կա, այսինքն՝ երկարաժամկետ հեռանկարում ուշքի գալն ու հաղթանակը հետ բերելու ռազմավարություն մշակելը դա մեր գործն է լինելու ապագայի համար, գլխավոր գործը:

Սակայն այժմ պետք է անել պահի անհրաժեշտությունից բխող գործ և չխրվել մեղավորների փնտրտուքի ճահճի մեջ, որովհետև եղածն, այսպես ասած, մանրուք կամ 15-20 դիրք չէ, որ ժամանակի հետ պատասխանատվության հարցը սառի և անէանա: Ոչ ոք չի խուսափի տեղի ունեցածի համար պատասխանատվությունից՝ լինի իրավական, թե քաղաքական, այժմ պետք է անել հնարավորը աղետից խուսափելու համար:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում