ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, հորդորել է նրան ընդունել իր պարտությունը նախագահական ընտրություններում՝ սեփական քաղաքական ամբիցիաների պատճառով, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով Թրամփի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին:
Իվանկան, ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ Թրամփն ու նրա վարչակազմը ճանաչեն պարտությունը, ասվում է հաղորդագրությունում:
«Իվանկան իր ծրագրերն ունի: Առաջին իսկ օրվանից նա հայացքը չի կտրել Օվալաձև գրասենյակի սեղանից»,- հայտնել է աղբյուրը:
Նրա խոսքով, Թրամփի դուստրը «կամուրջներ չի այրի» անզգույշ հայտարարություններով:
Նոյեմբերի 7-ին ամերիկյան ABC News, FOX News, CNN, AP և NBC առաջատար լրատվամիջոցները հայտարարեցին ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի մասին, թեև արդյունքները դեռ պաշտոնապես չեն հայտարարվել:










































