Իսրայելի վարչապետը համաձայնվել է բանակցել 1967 թ սահմանների հարցի շուրջ: Մինչ այս պահը Բենյամին Նեթանյահուն հրաժարվում էր ներկայացնել իր մոտեցումները սահմանային հարցերով բանակցությունների վերաբերյալ:
ԱՄՆ Նախագահ Օբաման առաջարկել էր բանակցել պաղեստինցիների հետ մինչ 1967 թ սահմաններին վերադառնալու շուրջ, բայց Նեթանայահուն կտրականապես մերժել էր այդ տարբերակը: Այսօր փաստորեն հաստատվեց Օբամայի նախագծած բանակցությունների սկիզբը:








































