Լիբանանի հյուսիսում այրվող երկնաքար է ընկել, որն այնուհետեւ հրդեհ է առաջացրել: Այս մասին հաղորդում է NNA գործակալությունը:
Անկումը գրանցվել է Ալ-Թալիլ բնակավայրի մոտակայքում գտնվող Աքքար նահանգում:
Ընկնելուց հետո երկնաքարը հրդեհ է առաջացրել տնկադաշտերում:
Տեղաբնակները զարմացել են՝ տեսնելով երկնքում թռչող կրակոտ երկնաքարը։ Նրանք իրենց տեսածը «տարօրինակ երևույթ» են անվանել:











































