Չինական Կունմին քաղաքում հայտնաբերել են կահույքի խանութների համաշխարհային ցանցը պատճենող առևտրի կենտրոն:
Այն տեղավորվել է 4 հարկանի 10 000 քմ տարածք զբաղեցնող մեծ շենքում: Ամբողջովին կրկնվում են IKEA-ի գույները, հաճախորդներին համապատասխան նիշերով մատիտներ են բաժանվում, տարածքի կազմակերպումն էլ բացարձակապես նույնն է` նմանակում է պատրաստի կահավորված տարածքներ:
Ռեստորանն էլ հիշեցնում է շվեդական բնօրինակը, սակայն ուտեստները ավանդական չինական են:
Տեղեկացնենք, որ IKEA ցանցը 270 խանութ ունի աշխարհի 36 երկրներում, այդ թվում Չինաստանում:
Նախկինում նույն Կունմին քաղաքում հայտնաբերել էին Apple ընկերությունը պատճենող խանութների ցանց:










































