Wednesday, 01 07 2026
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ

Միայն Ռուսաստանը կարող է կանգնեցնել Էրդողանին. նա միայն ռազմական ուժն է ճանաչում. Մուրադ Փափազյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

– Այսօրվանից պաշտոնապես կարգելվի թուրքական ազգայնական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը, արդյոք սա ինչ-որ նոր իրավիճակ կարո՞ղ է ստեղծել, թե՞ ոչ:

– Մենք մի քանի շաբաթ առաջ պահանջել էինք, որ Ֆրանսիան արգելի «Գորշ գայլեր»-ին՝ որպես ծայրահեղական ու վտանգավոր կազմակերպություն: Մենք այս պահանջը ներկայացրել էինք թե՛ երկրի նախագահ Մակրոնին, թե՛ ՆԳ նախարարությանը, թե՛ մեր կազմակերպած ցույցերի, թե՛ բարեկամ պատգամավորների, թե՛ ուղղակի անմիջական հանդիպումների միջոցով: Սա քաղաքական պահանջ է՝ հիմնված իրականության վրա: Այսօր Թուրքիայի նախագահ Էրդողանն անձնապես կազմակերպում է քաղաքական խմբակներ, իսկ «Գորշ գայլերը» այդ խմբակներից ընդամենը մեկն է, թեև ամենավտանգավորն է: Փաստորեն մեզ լսեց նախագահը, մեզ լսեց կառավարությունը, և պետք է շնորհավորենք, որ շատ արագ որոշում կայացրին, որը մեզ համար շատ գնահատելի որոշում է:

Ի՞նչ զարգացումներ կան Ֆրանսիայի խորհրդարանում՝ կապված Արցախի անկախության ճանաչման գործընթացի հետ:

– Արցախի հետ կապված մենք շարունակում ենք մեր աշխատանքները թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական ուղղություններով: Թե՛ Ֆրանսիայի նախագահի, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների, քաղաքապետների հետ շարունակում ենք մեր աշխատանքը, քաղաքապետների հետ հանդիպումներ ենք ունենում, որպեսզի ճանաչեն Արցախի անկախությունը: Դժբախտաբար, այս պահին Ֆրանսիայում չենք կարող ցույց կազմակերպել՝ կապված համաճարակի հետ, հետևաբար՝ այլ տարբեր ձևերով ենք շարունակում մեր աշխատանքը:

Ինչպե՞ս եք գնահատում վերջին զարգացումները՝ հատկապես Պուտինին ուղղված Նիկոլ Փաշինյանի նամակն ու դրա արձագանքը: Պատերազմն արդեն մեկ ամսից ավելի ընթանում է, բայց Էրդողանի ու Ալիևի նկատմամբ միջազգային ճնշումներ այդպես էլ չկան:

– Թուրքիայի ներդրումը, Էրդողանի ներդրումը Արցախի պատերազմում լրացուցիչ փաստերի կարիք չունի, փաստված է, որ Թուրքիան ուղղակիորեն զորավիգ է կանգնում Ադրբեջանին: Փաստված է, որ Թուրքիան հավաքել է մոտ 2 հազար ջիհադիստներ, որոնց ուղարկել է Ադրբեջան, որպեսզի այդ երկրի բանակի հետ պատերազմի հայերի դեմ: Երեկ էլ փաստվեց, որ Էրդողանն ինքն է կազմում Ադրբեջանի նոր կառավարությունը: Էրդողանը խաղից դուրս է հանել Ադրբեջանի պաշտպանության նախարարին, որն, ըստ Էրդողանի, շատ ռուսամետ էր: Էրդողանը Ալիևին հրաման է տվել, որ բոլոր ռուսամետ նախարարները հեռացվեն, և Էրդողանն ինքը պետք է առաջարկի՝ թուրքամետ նախարարներ նշանակվեն: Սա նշանակում է, որ Էրդողանը Պուտինին մարտահրավեր է նետում: Մեսիջը հստակ այն է, որ Ադրբեջանը թուրքական հող է, և Թուրքիան հաստատվում է այնտեղ: Երկրորդ մեսիջն այն է, որ եթե Ադրբեջանը շահի պատերազմը, Արցախը կդառնա թուրքական հող և դա ևս մարտահրավեր է Ռուսաստանին: Արդյո՞ք Պուտինը կընդունի, որ Էրդողանը ինքը որոշումներ կայացնի այս տարածաշրջանում: Ես այդպես չեմ կարծում: Պուտինը չի կարող ընդունել, որ Էրդողանն իր առջև նման մարտահրավերներ դնի: Կարծում եմ՝ ժամանակը հասունացել է, որ Թուրքիայի այս վերջին քայլերից հետո Ռուսաստանը մի լավ դաս տա Թուրքիային:

Ըստ էության, Էրդողանի վրա միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են ազդե՞լ:

– Ես կարծում եմ, որ միայն Ռուսաստանը կարող է, որովհետև Ամերիկան հիմա ուրիշ հարցերի մեջ է, ուրիշ խնդիրների մեջ է: Միայն Ռուսաստանը կարող է ազդել Թուրքիայի վրա, որովհետև դրանք միայն ռազմական ուժն են ճանաչում: Միայն ռազմական ուժով կարելի է տպավորել Էրդողանին: Եթե այսօր Ռուսաստանը չկանգնեցնի Թուրքիային, այդ երկիրը կարող է ավելի հեռուն գնալ, խորհրդային նախկին հանրապետությունների ուղղությամբ: Այսինքն՝ մարտահրավերն այն է, որ այսօր Թուրքիան ուզում է գրավել Ռուսաստանի ազդեցության գոտիները: Սա պետք է անընդունելի լինի Պուտինի համար: Այսօր ժամանակն է, որ Ռուսաստանը կանգնեցնի Էրդողանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում