Ադրբեջանական Vesti.az-ի փոխանցմամբ՝ այս գիշեր Մոսկվայում սպանվել է 1980 թվականին ծնված ադրբեջանցի Հաշիմ Ալիևը։ Իրավապահները նրա դիակիվրա հայտնաբերել են հրազենային 16 վերքեր։
Ալիևն իր ադրբեջանցի ընկերոջ հետ հուլիսի 31-ի օգոստոսի լույս 1-ի գիշերը Մոսկվայի Гранатовый сад սրճարանից դուրս է եկել փողոց և հենց այդ պահին անհայտ անձը «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել նրանց ուղղությամբ։ Արդյունքում, Ալիևը, կրծքավանդակին ու գլխին ստանալով 16 փամփուշտ, տեղում մահացել է, իսկ նրա ընկերը՝ ոմն 27-ամյա Գարաև, վիրավորվել է։
Հանցագործն իր օգնականների հետ փախուստի է դիմել «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայով։ Իրավապահներին հաջողվել է դեպքի վայրում հայտնաբերել 5.45 միլիմետր տրամաչափի 24 պարկուճ։
Տեղի ունեցածի կապակցությամբ Մոսկվայի գլխավոր հետաքննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին (սպանություն), 2-րդ և 3-րդ (մահափորձ) կետերով ու 222-րդ հոդվածի 1-ին կետով (ապօրինի հրազենային զենքի կրում)։
Որոշ տվյալներով՝ ադրբեջանցիների վրա կրակողը ռուս ազգայնական (սքինհեդ) է։ Չճշգրտված տեղեկատվությամբ՝ Гранатовый сад սրճարանի երկու սեփականատերերից մեկն ադրբեջանցի է, իսկ մյուսը՝ հայ։









































