Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ռուսաստանը չափված-ձևված պատասխան է տվել, չէր կարող ասել՝ կգնամ կմտնեմ ու Ադրբեջանի տարածքը կօկուպացնեմ. Կարախանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։

-Պարոն Կարախանյան, մամուլում ակտիվորեն քննարկվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ ղեկավարին ուղղված բաց նամակը և նաև ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը դրան։ Ի՞նչ դիտարկումներ ունեք, արդյոք ճիշտ էր ուղիղ Ռուսաստանին և ոչ ՀԱՊԿ-ին դիմելը։

Ռուսաստանին դիմելը միանգամայն ճիշտ էր։ Ռուսաստանն  էլ իր պատասխանով հասկացրեց, որ ինքը Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները կատարելու է։ Իհարկե այս պահին էլ կա օգնություն, գուցե մենք համարում ենք, որ այն ավելի շատ պետք է լինի։ Բայց նույնիսկ Հայաստանի շրջափակված լինելու պայմաններում, փակ սահմանների առկայության դեպքում՝ այդ օգնությունը կա։ Հիմա ակտիվ աշխատանքներ, կոնսուլտացիաներ են ընթանում Հայաստանի ու Ռուսաստանի  միջև, կա լավատեսություն, որ եթե ճիշտ շեշտադրումներ լինեն, խորհրդակցությունները արդյունավետ լինեն՝ Հայաստան կգան ժամանակակից զինատեսակներ, մասնագետներ։ Հաստատաված է, որ ահաբեկիչներ կան տարածաշրջանում ու ժամանակն է, որ Հայաստանում ստեղծվեն խոշոր հակաահաբեկչական կենտրոններ, հայկական մասնագետներին, զինվորներին սովորացնեն այդ հմտությունները։

Այժմ Հայաստանի վարչապետն ու ՌԴ նախագահը իրենց խոսքն ասել են, ընդհանուր համաձայնությունը կա, մնում է, որ մնացած պետական կառույցները այդ աշխատանքը շատ արագ ու արդյունավետ ձևով կազմակերպեն։

-Բայց տպավորություն է, որ Ռուսաստանն իր պատասխան նամակով հասկացրեց, որ Արցախին չի պատրաստվում օգնել և այդ օգնությունը կլինի միայն այն ժամանակ, երբ մարտական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի տարածք։

-Ռուսաստանն այդպիսի բան չի ուզեցել ասել, հակառակը՝ շատ չափված-ձևված պատասխան է տվել։ Գիտեմ, որ կան նմանատիպ մեկնաբանություններ, բայց Ռուսաստանը նման բան չի ասել։ Ռուսաստանը չէր կարող ասել՝ կգնամ կմտնեմ ու Ադրբեջանի տարածքը կօկուպացնեմ։ Մենք էմոցիոնալ ու հուզական դաշտից պետք է դուրս գանք։ Թշնամին իր պլանները ձախողել է ու գնում է պարտության, մենք ամեն դեպքում հաղթելու ենք։ Որոշ բացթողումներ ու սխալներ կան, բայց սա գործնական պատերազմ է, հարյուր տոկոսանոց մանրուքները ոչ ոք չէր կարող հաշվի առնել։ Մենք այդ ամենի մասին հաղթանակից  հետո կխոսենք։ Ամեն դեպքում՝ ռուսական կողմն ընդունեց, որ հայկական զինուժը հաղթում է։ Հիմա կան տարբեր խոսակցություններ, բայց նրանք հասկացան, որ գոյություն ունի  հայկական ընդհանուր միասնական ուժ։ Մենք հաղթում ենք ու ռուսական կողմն էլ հասկացել է, որ հայկական կողմը հաղթող է։ Բոլորը հասկացան, որ հայկական զինվորը մենակ չէ, բոլորը անում են հնարավոր ու անհնար ամեն ինչ։ Ռուսաստանն էլ հստակ ասաց, որ իր միջազգային  պարտավորությունները կատարելու է։ Պարզ է, որ դրան նախորդել էր մեծ աշխատանք, համենայնդեպս ես դրանից մանրամասն տեղյակ եմ։ Այդ մեծ քանակի աշխատանքը արվել է ու մենք այսօրվա դրությամբ հաղթում ենք։ Հազիվ ընկել ենք ճիշտ հունի մեջ ու հստակ քայլեր ենք կատարում։ Կա մեկ այլ նրբություն։ Երբ ասում ենք ռուսական զինուժ, ռուսական օգնություն, անպայման չէ նկատի ունենալ ռուսական զորք, Ռուսաստանն ունի նաև սահմանապահներ, զինվորական խմբավորումները և  Մեղրիի սահմանի վրա։ Ոչ մի բան չի խանգարում Հայաստանում  ստեղծել հակահաբեկչական հարթակները։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավարի՝ Նարիշկինի հայտարարությամբ սկսվեցին նախապատրաստական աշխատանքներ, ցանկացած երկիր իրավունք ունի իր դաշնակցի սահմանների մոտ տեղի ունեցող հակահաբեկչական գործողություններին միջամտի։ Մեզ հիմա անհրաժեշտ է  սառը տրամաբանություն։ Մենք հիմա պետք է ցույց տանք, որ բացի հաղթող ազգ լինելուց, նաև խելոք ենք։ Խոհեմությունը բերելու է նաև հետագա հաղթնակների։ Մենք այդ իրականությունը ստեղծելու ենք ու նաև հետագայում հաղթելու ենք։ Ով չի ուզում հաղթի, թող մի կողմ քաշվի։

Ընդ որում, երբ խոսում ենք ահաբեկիչների մասին, նրանք մորուքավոր անտառային աննորմալները չեն, օգտագործում են ժամանակակից զինտեխնիկա։ Տարբեր արևմտյան երկրներ էլ նրանց լավ սնում են, հիմա երբ նույնիսկ մի քանի դետալ էլ չտան, այդ մարդկանց մոտ եղած տեխնոլոգիաները  առաջիկա 20 տարիների համար հերիք է։ Կան շատ խոշոր կորպորացիաներ, որոնք շատ լավ էլ հասկանում էին՝ ում ինչ  էին տալիս, ինչի էին տալիս ու դա ինչ հետևանքներ  կարող էր ունենալ։

Իհարկե այժմ Հայաստանում էլ կան քարոզչական շատ սխեմաներ, բայց դրանք այն ուղղությամբ են, որոնք ձեռնտու են հակառակորդին։ Իհարկե վատատեսությունն էլ պետք է գոյություն ունենա, ժամանակ առ ժամանակ հոգեբանական տվայտանքներ լինում են, բայց դա չպետք է խանգարի, որ մենք առաջ շարժվենք։

-Այդ մարդկանց առաջ քաշած թեզն այն է, որ քանի որ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն  է, դրա համար էլ Ռուսաստանը չի օգնում։

-Դա արդեն այնքան չարչրքված թեզ է, որ նույնիսկ պետք էլ չէ քննարկել։ Դա այն քարոզչական հնարքն է, որ հորինել է  թուրք-ադրբեջանական պրոպագանդան։ Իրենք մտածում են, որ այդ պրիմիտիվ հնարքները ստեղծելով սովորական մարդկանց կարող են ծուղակը գցել։ Եթե ամեն ինչ այդքան պարզ լիներ՝ իրավիճակն այլ կլիներ։ Նրանք ասում են ուղիղ այն, ինչ արդբեջանա-թուրքական պրոպագանդան է առավոտից երեկո բութ գործիքի նման անընդհատ մարդկանց գլուխների մեջ մտցնում։ Դա անցած փուլ է, մենք հաղթանակի ճանապարհին ենք։ Այդ միֆը դուրս է մղվել։ Պարզապես Ռուսաստանը, Հայաստանը մնացած բոլոր երկրները կարող են անել այն, ինչ իրենց է վերաբերում։

Այս իրավիճակում շատ լավ արեցին, որ հիշեցին 1997 թվականի պայմանագրի մասին ու շատ ճիշտ էր նման դիմում հղելը։Մեզ հիմա պետք են տեխնիկական ծրագրեր, մասնագետներ, որոնք կարճ ժամանակահատվածում կկարողանան օգտակար լինել։Հիմա մենք պետք է հստակ հասկանանք, ինչ ենք ուզում Ռուսաստանից։ Իմ ասածը ամբողջությամբ տեղավորվում է  միջազգային իրավունքի շրջանակներում  ու այն տեխնիկապես ամբողջությամբ կիրառելի է։ Քիչ հավանական է, որ Ռուսաստանը  կմտնի Ադրբնեջան ու դեսանտ կիջեցնի, բայց Հայաստանի միջոցով կարող է մտնել Ղարաբաղ ու իրենք իրենց հացը վերջնականապես կուտեն։ Հիմա հարցն է՝ թե ինչ տեխնոլոգիաներով ու մեթոդներով։Հիմա թուրք-ադրբեջանական պրոպագանդան դրա համար էլ վայնասուն է բարձրացրել, որ  հանկարծ Հայաստանին չօգնեն։ Իսկ իրենք հասկանում են, թե Հայաստանին օգնելու ինչ տարբերակներ ունի Ռուսաստանը։ Եթե այդ ճանապարհով գնա Ռուսաստանը՝ իրենք իրենց հացը  կերան։ Ու հարցն այստեղ միայն Ղարաբաղին չի վերաբերում, մի քիչ ավելի խորը պետք է նայել։

Ձեր նշած թեզերը, սորոսականները, արևմտամետ իշխանությունները, խնդիրը ՌԴ նախագահի հետ՝ ադրբեջանական քարոզչություն է։ Պետք է նայենք, ծիծաղենք  ու անցնենք առաջ։ Իսրայելի ու ԱՄՆ-ի միջև այդպիսի շատ հակասություններ կան, նույնն էլ Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև։ Բայց դա ռազմական ու քաղաքական համագործակցությանը բնավ չի խանգարում։ Այս ամենը արվում է մարդկանց հոգեբանական ճշման համար, որպեսզի մարդիկ շեղվեն ու խառնվեն իրար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում