Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ինչու չեն մեկնել, և կմեկնե՞ն Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, անդրադարձել է անցնող օրերին հայկական մամուլու շոշափված թեմայի, որը վերաբերում է Հայաստանի և Արցախի նախկին նախագահներին: Մանե Գևորգյանը նշել է, որ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը հոկտեմբերի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ասել են, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար:

ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի և ԼՂՀ նախկին և ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի և Արցախի հնարավոր որևէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը: Մանե Գևորգյանը նշել է, սակայն, որ, իրենց տեղեկությամբ, Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանն առ այսօր չեն մեկնել Հայաստանից: Վարչապետի խոսնակի անդրադարձը հետաքրքիր է, այն էլ փաստորեն իրադարձությունների ծավալումից տասն օր անց:

Ավելին, փաստորեն ընդգծվում է կամ ուշադրություն հրավիրվում հանգամանքի վրա, որ տասն օր առաջ դիմել են վարչապետին նախաձեռնությամբ, ստացել հավանություն, սակայն չեն շարունակել այն: Ըստ այդմ` առաջանում է հարց, թե ինչո՞ւ չեն մեկնել առաջին և երկրորդ նախագահները Մոսկվա, եթե հայտնել են պատրաստակամություն և ստացել համաձայնություն վարչապետ Փաշինյանից:

Ինչպես հայտնի է, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո եղավ Հայաստանի և Արցախի նախկին բոլոր նախագահների մասնակցությամբ ընդհանուր հանդիպում: Արդյո՞ք դրանում խոսակցությունն ընթացել է այնպես, որ չեղարկվել է Մոսկվա մեկնելու որոշումը: Թե՞ խնդիրն այլ է, և այդ մեկնումը իրականում լինելու էր ոչ թե Հայաստանին ու Արցախին օգնելու, այլ պարզապես Հայաստանում իշխանափոխության հարց լուծելու համար, և մեկնում տեղի չի ունեցել, քանի որ չի ստացվել այդ հարցը լուծելու բավարար ազդակ Մոսկվայից: Համենայնդեպս պետք է նկատել, որ հայկական մամուլում իրավիճակը դիտարկվել է նաև հենց այդ սցենարի վերաբերյալ ոչ պաշտոնական, անանուն տեղեկությունների համատեքստում, թեև եղել է նաև փաստացի իշխանափոխության տրամաբանություն պարունակող երկու հրապարակային հայտարարություն:

Դրանք հնչել են, իհարկե, ոչ նախկին նախագահների շուրթերից, սակայն նրանց ասոցացվող կամ մերձ ուժերի և գործիչների: Մեկը 14 կուսակցությունների հայտնի հայտարարությունը, որը նախորդել էր Արցախի նախկին նախագահների վարչապետի հետ հանդիպմանը, իսկ մյուսը՝ Վազգեն Մանուկյանի հայտնի կոչը կառավարության հրաժարականի և կառավարումը բանակին փոխանցելու, հետո պաշտպանական միասնական կոմիտե ստեղծելու մասին: Միով բանիվ, վարչապետի խոսնակի անդրադարձը, ըստ էության, հնչող հարցադրում է ինքնին՝ ինչո՞ւ չեն մեկնել Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա: Եվ պատրաստվո՞ւմ են արդյոք մեկնել վարչապետ Փաշինյանի խոսնակի արձագանքից հետո, կամ պարզաբանել, թե ինչու չեն մեկնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում