ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերն այցելել է Հորդանան և Իսրայել: Այս մասին հաղորդել է Պենտագոնի մամուլի ծառայությունը:
Ըստ Պենտագոնի տվյալների, Էսպերը Աքաբա քաղաքում հանդիպել է Աբդուլլահ Երկրորդ թագավորի հետ և քննարկել երկու երկրների համագործակցությունն ու տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Թել Ավիվում Էսպերը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և քննարկել ԱՄՆ-ի կողմից Իսրայելին աջակցությունը և Իսրայելի, ԱՄԷ-ի և Բահրեյնի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը: