Tuesday, 16 06 2026
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին

Գին-որակ խնդիրն է. Առևտրաարդյունաբերական պալատը շուկաների փնտրտուքի մեջ է, որ գործարարները փաստի առաջ չկանգնեն

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ղազարյանը կարծում է, որ երկու ամիս բավարար ժամանակ է, որպեսզի գործարարները կարողանան գումարներ փոխանցել, պայմանագրեր կնքել այլ շուկաների հետ ու սկսեն թուրքական ապրանքին փոխարինող այլ ապրանքներ ներկրել այլ շուկաներից։ Մեր զրուցակցի խոսքերով՝ շուկաները շատ ճկուն են։ Թուրքական ապրանքներին էլ այլընտրանք առաջին հերթին կարելի է գտնել ԵԱՏՄ շուկայում, Չինաստանում, հեռավոր արևելյան երկրներում, որտեղի ապրանքների որակական հատկանիշները մրցունակ են թուրքական էժան ապրանքներին։ «Որոշակի ապրանքատեսակների մասով կարող են լինել չնչին թանկացումներ, կամ ապրանքների պակաս, բայց մեր շուկան շատ ճկուն է աշխատում, թուրքական ապրանքներն էլ մեր սպառողական շուկայում շատ մեծ սեգմենտ չեն զբաղեցնում։ Հավասարապես մրցակցել են իրանական, չինական, եվրոպական, ԵԱՏՄ շուկայի ապրաքնների հետ։ Այնպես որ, ես որոշակի դժվարություններ տեսնում եմ, բայց անակնկալներ չեն լինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ ինքն արդեն կոչով հանդես է եկել և նույնը պնդում է, որ Հայաստանում հիմա չխոչընդոտեն արդեն ներկրված ապրանքի վաճառքը։ «Ես ուզում եմ, որ սպառողները և ցանցերի աշխատողները մեկ բան հասկանան, որ արդեն ներկրվածը թուրքական տնտեսության վրա իր ազդեցությունը թողել է, և հիմա չպետք է մեր քայլերով վնասենք մեր տնտեսությանը։ Այս մարդիկ հարկեր են վճարել, մատակարարում են իրականացրել, և մենք պետք է աջակցենք այդ ապրանքների սպառմանը, որպեսզի փոքր բիզնեսի ներկայացուցիչները կարողանան վերադասավորվել և նոր շուկաներ գտնել։ Այլապես այդ հոգսը ևս կարող է ընկնել պետության նրա, որն անցանկալի է այսօրվա պայմաններում»,- ասաց Ղազարյանը։

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է մինչև դեկտեմբեր 31-ը տնտեսվարողները շարունակեն ներկրումները ու հունվարից արդեն վաճառքի խնդիր ունենան. «Արգելքը հստակ, օրենքի տեսքով սահմանվել է և չեմ կարծում, որ այն ապրանքները, որոնք երկար սպառման կարիք ունեն և ցանցերին պետք է տրվեն, դրանց ներկրումը կիրականացվի։ Կներկրվեն հիմնականում հումք, սարքավորումներ, որոնք հիմնականում արգելանքի ցուցակի մեջ չեն մտնում։ Դա ամեն մի գործարարի որոշելիքն է, բայց, իմ կարծիքով՝ գործարարները, լավ հասկանալով ազգային պետական շահը և իրենց բիզնեսի հեռանկարը, այդ քայլին չեն գնա և մինչև դեկտեմբերի 31-ն այլևս ներկրումներ չեն իրականացնի, որ հետո փաստի առաջ չկանգնեն»,- ասաց Ղազարյանը։

Երևանի առևտրաարդյունաբերական պալատն այս օրերին գործատուների հետ ակտիվ աշխատում է և համատեղ ջանքերով փորձում են նոր շուկաներ գտնել։ Պալատի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մինչ նոր շուկաներ գտնելը հարկավոր է, որ խոչընդոտներ չստեղծվեն արդեն իսկ ներկրված ապրանքի իրացման հետ կապված, քանի որ գործարարները դրա վրա գումար են ծախսել, հարկեր են վճարել։ Բացի դրանից՝ հարկավոր է նաև հստակ տարբերակում մտցնել թուրքական ապրանք, թուրքական հումք և թուրքական ծառայության միջև։ «Մոտակա օրերին մենք բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումներ կունենանք, նրանք կասեն, թե ինչ խնդիրներ ունեն, ինչով են զբաղվել։ Եթե, օրինակի համար, այդ բիզնեսը զբաղված է շոր ու կոշիկի վաճառքով, ապա փորձենք իր համար գտնել շոր ու կոշիկի նոր բիզնես դրսում, օրինակ, Չինաստանում, և ուղղորդենք այդ գործարարին այնտեղ։ Կարող է նաև չարտերային չվերթ կազմակերպել, մերոնք գնան մեծածախ գնումներ իրականացնեն, բերեն ու վաճառեն։ Շատ բարդ է հումքի խնդիրը, ով որ արտադրություն ունի և հումք է ներկրում։ Դա բավական մեծ մաս է՝ 250-300 միլիոն դոլարի սահմաններում։ Պալատը հիմա ուզում է դա հասկանալ, թե դրա մեջ ինչ կոմպոնենտներ են մտնում և ինչ առաջարկի բիզնեսին, քանի որ մենք դեռ չգիտենք՝ մեզ ինչ քանակի, ինչ կարգի ապրանք է պետք ու լոգիստիկան ոնց է լինելու, քանի որ կարող ենք շատ լավ ապրանք գտնել, բայց գնի խնդիր լինի։ Գին-որակ խնդիրն է։ Բայց մենք առաջիկա օրերին կունենանք այդ ցուցակը, թե հայերը ինչ են ներմուծել Թուրքիայից ու կփորձենք այլ երկրներում նույն ապրանքից գտնել ու ներկայացնել մեր գործարարներին»,- ասաց Ալեքսանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում