Monday, 06 05 2024
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով

Ինչ է պատրաստել Իրանը. համարձակ նախաձեռնություն

Իրանի նախագահի հատուկ բանագնաց, այդ երկրի փոխարտգործնախարար Արագչին սկսել է արցախյան կարգավորման Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու իր շրջագայությունը: Նախօրեին Թեհրանը նշել էր, որ բանագնացը այցելելու է Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան և Թուրքիա՝ ներկայացնելով կարգավորման իրանյան առաջարկը: Արագչին իր երթուղին սկսել է Բաքվից:

Այն, որ Թեհրանը հրադադարի արդեն երեք ձախողված փորձի պայմաններում՝ Մոսկվա, Փարիզ, Վաշինգտոն, փորձում է ներկայացնել կարգավորման իր տարբերակը, հիմք է տալիս եզրակացնելու, որ Թեհրանն ունի որոշակի ակնկալիքներ: Համենայնդեպս, բավականին դժվար է հավատալ, որ երեքհազարամյա պետականության ավանդույթով ու փորձով, նաև արցախյան առաջին պատերազմում մի քանի միջնորդական ջանքի փորձով պետությունը կարող է միամտաբար անել կարգավորման սովորական առաջարկներ կամ ջանքեր: Եթե մերժվում է ՄԱԿ ԱԽ-ի երեք մշտական անդամներից կազմված Մինսկի խմբի համանախագահների ջանքը՝ իսկ Անկարան ու Բաքուն մերժում են այն, ապա ի՞նչ շանս կարող է ունենալ իրանյան առաջարկը:

Ըստ այդմ, հիշյալ գործոնները և նախապատմությունը հաշվի առնելով, պետք է ենթադրել, որ Թեհրանը պատրաստել է որևէ մի բան, որը, առնվազն իր կարծիքով, ունի բոլոր կողմերում քննարկման և ընդունելության արժանանալու շանս: Սակայն դա նշանակում է, որ Թեհրանի առաջարկը դուրս է թողնում առնվազն երկու կողմի՝ Վաշինգտոն և Փարիզ: Եթե առաջարկը ներկայացվում է չորսին, ապա պետք է ենթադրել, որ կարգավորման տարբերակը կամ մեխանիզմը ենթադրում է այդ շրջանակը: Առավել ևս, որ այս օրերին Թեհրանը նաև բարձրաձայն է նշել Աստանայի, այսպես ասած, ռուս-թուրք-իրանական եռակողմ ձևաչափի հնարավորության մասին:

Ըստ այդմ, առաջանում է մյուս հարցը՝ իսկ Վաշինգտոնն ու Փարիզը կընդունե՞ն Մինսկի խմբի համանախագահությունը փաստացի անտեսելու տարբերակը: Իսկ եթե նրանք դա չընդունեն, ապա Իրանի առաջարկը կարող է բախվել էական խոչընդոտների: Այստեղ, սակայն, հարկ է հիշատակել, որ խոսելով Աստանայի ձևաչափի կրկնության կամ արցախյան հարցի վրա տարածման հնարավորության մասին՝ Թեհրանը նշել էր նաև, որ դիտարկում է դա որպես Մինսկի խմբի ձևաչափի լրացում:

Ըստ այդմ՝ արդյոք կարո՞ղ է ձևավորվել իրավիճակի քննարկման երկաստիճան ձևաչափային իրողություն, երբ կա վերին ատյանը՝ Մինսկի խմբի եռանախագահությունը, և ձևավորվում է ավելի ցածր ատյան՝ այն ձևաչափը, որ պատկերացնում է և առաջարկում Իրանը: Այստեղ, սակայն, առկա է Թուրքիայի հարցը: Ինչպե՞ս, ինչի՞ դիմաց է Թեհրանն ակնկալում Երևանից ստանալ որևէ հավանություն որևէ ձևաչափով Թուրքիայի ներգրավման առնչությամբ: Եթե չկա թուրքական ուղիղ կամ դե յուրե ներգրավման տարր, ապա այդ դեպքում ինչի՞ դիմաց է Թեհրանն ակնկալում ստանալ Թուրքիայի հավանությունն իր առաջարկին:

Բոլոր դեպքերում ստեղծված բարդ իրավիճակում կարգավորման նախաձեռնություն ներկայացնելը քաղաքականապես համարձակ քայլ է, եթե, իհարկե, Իրանի համար տվյալ պարագայում ավելի կարևոր չէ ինչ-որ ձևով գործընթաց սկսելը՝ անկախ արդյունքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում