Friday, 03 07 2026
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:50
Իրանի անվտանգության և արժանապատվության նոր մոդելը. Զարիֆի նոր հոդվածը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում

Արցախի անկախությունը ճանաչելով Ֆրանսիան շոկ կառաջացնի աշխարհում և լուծում կպարտադրի մյուսներին. Մուրադ Փափազյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

-Պարոն Փափազյան,  Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին խորհրդատվությունների համար այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էմանուել Մակրոնի հոգեկան առողջությունը կասկածի տակ դնող «անընդունելի» մեկնաբանություն արեց։ Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանին հետ կանչելը ի՞նչ կարող է նշանակել։

Մենք լուրջ քննադատում ենք Էրդողանի խոսքերը ուղղված Էմանուել Մակրոնին։ Նկատում ենք, որ հարգանքի պակաս կա: Սա ցույց է տալիս թուրքական ռեժիմի իսկական բնույթը։ Ֆրանսիան գիտակից էր երեկ, գիտակից է այսօր, գիտակից է լինելու վաղը, որ Թուրքիան իրականում ուզում է պատերազմը շարունակել, և մենք ուզում ենք համոզել նախագահ Մակրոնին, որ երեկվա հայտարարությունների լույսի ներքո Ֆրանսիան Թուրքիայի և Ադրբեջանի դեմ հաջորդ քայլն անի, այն է՝ Ֆրանսիան պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը իբրև հայկական հանրապետություն։ Այսօր Փարիզում ժամը 15․00-ին ակցիա է լինելու և հիմնական պահանջը Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումն է:

-Որքանո՞վ է իրատեսական, որ Ֆրանսիան կգնա այդ քայլին՝ հաշվի առնելով, որ նա Մինսկի խմբի համանախագահ երկիր է, այսինքն չեզոք միջնորդ:

-Մենք պետք է հաջողեցնենք այս աշխատանքը: Իսկապես դժվար է այդ հարցին պատասխանել, որովհետև, ինչպես նշեցիք, Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահության մաս է կազմում, և եթե ճանաչի Արցախի անկախությունը, կստացվի, որ Ֆրանսիան ավելի կարևորել է  Արցախի ճանաչումը՝ լավ իմանալով, որ դրանից հետո միջազգային հողի վրա շոկ տեղի կունենա: Բայց մենք պետք է կարողանանք բանալ պետությունների աչքերը այս հիմնահարցի շուրջ, և այդ տեսանկյունից կարծում եմ՝ կարևոր է, որ Ֆրանսիան իբրև պետություն այս քայլը անի։

-Ձեր կարծիքով՝ ո՞րը ավելի կկարևորի Ֆրանսիան՝ ճանաչել Արցախի անկախությո՞ւնը, թե՞ մնալ ԵԱՀԿ Մինկի խմբում որպես չեզոք միջնորդ:

-Այս հանգրվանում մենք կարիք ունենք, որ Ֆրանսիայի պետությունը ճանաչի Արցախի անկախությունը և հետո միայն կարևորի Մինսկի խմբակի մեջ իր դիրքը: Եվ եթե Ֆրանսիան միջազգային հանրության առջև սեղանին է դնում այս հարցը, նա, ըստ էության, իր կեցվածքով ստիպում է, որ լուծում գտնվի Արցախի հարցին, որի լուծումը փնտրվում է 1994-ից ի վեր: Մենք նաև գիտենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան նման լուծում չեն ուզում, նրանք ցանկանում են սեպ դնել Արցախի վրա և Հայաստանի հարավի վրա: Ես վստահ եմ, որ Թուրքիան պանթուրքական ծրագրերով է տարված և ցանկանում է Զանգեզուրի միջոցով կապվել Ադրբեջանի հետ:

-Եթե Ֆրանսիան գնա Արցախի անկախության ճանաչման քայլին, դա չի՞ հանգեցնի Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման:

-Անպայման չէ, բայց սա նշանակում է, որ սառեցվում են ֆրանս-թուրքական հարաբերությունները, որովհետև առաջին անգամ չէ, որ Էրդողանը ամբաստանում է Մակրոնին: Ֆրանսիան պետք է ցույց տա, որ նման ձևով Էրդողանը չի կարող վարվել: Դեսպանին հետ կանչելը առաջին քայլն է, հետո տեսնենք թե ինչ քայլեր դրան կհաջորդեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում