Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ռեկորդային 1,941 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է StopCov կառավարական կայքը։ Ըստ կայքի տվյալների, վերջին մեկ օրվա ընթացքում գրանցված մահերի թիվը հասել է 10-ի։
Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր երկրում կորոնավիրուս է հայտնաբերվել 26503 մարդու մոտ։ Միևնույն ժամանակ, համաճարակի բռնկումից ի վեր վարակից ապաքինվել է 10.163 հիվանդ, վերջին մեկ օրվա ընթացքում՝ 412 հոգի: COVID-19- ի զոհ է դարձել 193 մարդ: