Ինչպես հաղորդում է Lifenews.ru կայքը, Իրկուտսկի հոգեբուժարանից փախուստ է գրանցվել, որի մասնակիցներից մեկն էլ եղել է հայ: 17-ամյա Աշոտ Թովմասյանը, որին դատապարտել էին սպանության համար, հիվանդանոցում էր գտնվում հարկադիր բուժման նպատակով: Այստեղ նա ծանոթացել է մեքենաներ առևանգող, 18-ամյա Տիմոֆեյ Բյանկինի հետ: Երկու հանցագործները ծրագիր են մշակել և փախել հիվանդանոցից:
Միայն վաղ առավոտյան են բժիշկները հայտնաբերել, որ Աշոտն ու Տիմոֆեյը հիվանդանոցում չեն: Տեղի ոստիկանությունը մեղադրում է հիվանդանոցի աշխատակիցներին հանցագործությունը չկանխելու մեջ: Երկու բժիշկների նկատմամբ քրեական գործ կհարուցվի:









































