Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Երբ հայերը մի լավ հարված տան Ալիևի մռթին՝ այդ ժամանակ միայն նա կգնա հանդիպման»․ Տարասով

«Մենք Թուրքիայի հետ միասին կռվում ենք Սիրիայում, մենք գիտենք՝ ինչ է Թուրքիան։ Թուրքիան մեզ համար սպառնալիք չէ։ Այլ հարց է, որ նա մտնում է մի տարածք, որը հայտարարված է և համարվում է (Ռուսաստանի) պատմական հետաքրքրությունների գոտի… Ադրբեջանն ու Թուրքիան ասում են՝ «մենք մեկ ազգ ենք, երկու պետություն»։ Հայաստանում մեզ այնքան էլ չեն սիրում, իսկ Վրաստանը շարժվում է դեպի ՆԱՏՕ։ Եվ դրա համար էլ մենք մի կողմ ենք քաշվել, թող Արևմուտքը օգնի… Ռուսաստանը կանգնել ու մտածում է։ Այստեղ հարցեր կան, հասկանո՞ւմ եք։ Միակ բանը, որը կարող եմ ասել հրապարակայնորեն, այն է, որ Ալիևն ու Էրդողանը շատ գրագետ ընտրեցին պահը հարձակման համար։ Շա՛տ ափսոս։ 1994 թվականից ի վեր ոչ ոք չէր համարձակվում պատերազմ սկսել Հայաստանի դեմ»։

Մինչ արցախա-ադրբեջանական ճակատում շարունակվում են թեժ մարտերը՝ Մոսկվան հերթական փորձն է անում ակտիվացնելու դիվանագիտական երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ։ Շաբաթվա սկզբին՝ հոկտեմբերի 19-ին, հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ռուսաստանյան ТАСС պետական լրատվական գործակալությանը զուգահեռաբար տված հարցազրույցներում պատրաստակամություն են հայտնել հանդիպելու Մոսկվայում։ Մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, և ինքը պատրաստ է գործադրելու բոլոր անհրաժեշտ ջանքերը արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել Ադրբեջանի նախագահի հետ։ Բայց նաև ընդգծել է, որ հիմնախնդրի լուծման տեսակետից պաշտոնական Երևանի համար առաջնային, ռազմավարական նշանակություն ունի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ Արցախի կարգավիճակի հարցը։

«Ես բազմիցս ասել եմ, և դա Հայաստանի՝ փաստացի բոլոր ժամանակների պաշտոնական դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, մեզ համար ռազմավարական դեր ունի»,- ընդգծել է Հայաստանի վարչապետը։

Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «մեծահոգաբար» հայտարարել է, թե ինքը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե «Հայաստանը կառուցողական դիրք գրավի բանակցություններին»։

Չկայացած նեոօսմանյան «սուլթան» Ռեջեփ Էրդողանի խամաճիկը դարձած Բաքվի բռնապետը, նկատենք, այս ինքնավստահ հայտարարությունն արել է երկուշաբթի օրը, երբ ադրբեջանական կողմը դեռևս որոշ առաջխաղացում ուներ հարավային ուղղությամբ։ Բայց հաջորդ օրը ռազմաճակատի այս հատվածում իրավիճակը, կարծես թե, սկսեց փոխվել մեր օգտին՝ շնորհիվ հայկական բանակի՝ տակտիկապես գրագետ գործողությունների։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ հակառակորդը նահանջում է հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբարի մոտ՝ կրելով մեծ կորուստներ, իսկ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հանդիսավոր կերպով ողջունեց Ալիևի և վերջինիս «բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչների» մուտքը «դժոխք»։

Ի դեպ, նույն օրը, երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպելու Մոսկվայում, անմիջապես ակտիվացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մյուսը՝ նախագահական ընտրությունների մեջ խրված Միացյալ Նահանգները։ Ամերիկյան Politico լրատվական կայքը տեղեկացրեց, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 23-ին, առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և  Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ, թուրքագետ Ստանիսլավ Տարասովը։

– Պարոն Տարասով, եթե հաշվի առնենք, որ ՏԱՍՍ-ը պետական գործակալություն է, ապա ստացվում է, որ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը կազմակերպելու միտքը պաշտոնական Մոսկվայի նախաձեռնությո՞ւնն է։ Եթե այդպես է, ապա կոնկրետ ի՞նչ մտադրություններով ու ակնկալիքներով է Ռուսաստանը նախաձեռնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, և ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել այս հնարավոր հանդիպումից ներկա իրավիճակում, երբ ռազմական գործողությունները չեն դադարում։

– Տեսեք, Պուտինը անձնական նախաձեռնություն ցուցաբերեց՝ հրավիրելով արտաքին գործերի նախարարներին Մոսկվա, և նրանք ստորագրեցին համաձայնություն հումանիտար հրադադարի մասին, որը հետո խախտվեց։ Դա, իհարկե, Մոսկվայի նախաձեռնությունն էր, բայց Մոսկվան գործում էր Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների անունից, քանի որ ֆրանսիացիներն ու ամերիկացիները աջակցում էին այդ նախաձեռնությանը։ Եվ կրկին Պուտինը։ Պուտինը 2016 թ. ապրիլին էլ էր հանդես գալիս որպես միջնորդ, որից հետո հայերն ասացին, թե «Պուտինը կանգնեցրեց մեր առաջխաղացումը և թույլ չտվեց մեզ հաղթել»։ Ադրբեջանցիներն էլ նույնն էին ասում՝ «դուք թույլ չտվեցիք մեզ հաղթել»։ Ոչ ոք մեզ շնորհակալություն չհայտնեց՝ չնայած նրան, որ մենք հսկայական ջանքեր էինք գործադրել։ Եթե հիշում եք՝ ապրիլից հետո եղան Վիեննայի համաձայնությունները, Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, որոնք հետո Ալիևը Փաշինյանի հետ միասին «թաղեց»։ Դրանք մոսկովյան նախաձեռնություններ էին։

Մյուս հարցը՝ մենք կուզենայինք, որ մյուս համանախագահներն էլ ջանքեր գործադրեին, օրինակ՝ Մակրոնը նախաձեռներ կողմերի հանդիպում և հրավիրեր Ալիևին ու Փաշինյանին։ Թրամփը նախընտրական քարոզարշավի մեջ է, և պարզ է, որ հիմա դրա համար ժամանակ չունի։ Բայց գոնե Մակրոնը ինչ-որ բան նախաձեռներ։ Նրանք, մանր-մունր քայլերից բացի, որ պատրաստ են քննարկել անկախ Լեռնային Ղարաբաղի հարցը, ուրիշ բան չեն անում։ Ամեն դեպքում համանախագահները կոչ են անում դադարեցնել պատերազմը, բայց դուք շարունակում եք կռվել։ Եվ այս կապակցությամբ մենք մեր մտահոգությունն ենք արտահայտում ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի, այլ հենց մեր երկրի անվտանգության տեսանկյունից։ Բանն այն է, որ այն ահաբեկիչները, որոնց դեմ մենք կռվում էինք Սիրիայում, պարզվում է՝ արդեն նախկին ԽՍՀՄ տարածքում են։ Սա է մեզ ամենից շատ անհանգստացնում, և բնական է, որ մենք փորձում ենք ինչ-որ խելամիտ քայլեր, և մեր բոլոր գործողությունները հենց այս հանգամանքով են բացատրվում։

– Մեզ նույնպես շատ է անհանգստացնում ոչ միայն ահաբեկիչների հայտնվելը, այլև Թուրքիայի ներգրավումը հակամարտությանը, որը գոնե մեզ համար և աշխարհում շատ շատերի, գրեթե բոլորի համար էլ ակնհայտ է, բայց տարօրինակն այն է, որ առայժմ Մոսկվան որևէ հասցեական հայտարարություն չի անում Թուրքիայի կողմից պատերազմի հրահրման մասին։

– Հիմա կպատասխանեմ Ձեր հարցին։ Մենք Թուրքիայի հետ ինչքա՞ն ժամանակ է, որ աշխատում ենք։ Մենք Թուրքիայի հետ միասին կռվում ենք Սիրիայում, մենք գիտենք՝ ինչ է Թուրքիան։ Թուրքիան մեզ համար ոչ մի սպառնալիք չի ներկայացնում։ Այլ հարց է, որ նա մտնում է մի տարածք, որը հայտարարված է և համարվում է (Ռուսաստանի) պատմական հետաքրքրությունների գոտի։ Ընդգծում եմ՝ պատմակա՛ն հետաքրքրությունների գոտի։

Իսկ որտե՞ղ է Ռուսաստանը ուժեղ։ Ադրբեջանն ու Թուրքիան ասում են՝ «մենք մեկ ազգ ենք, երկու պետություն»։ Հայաստանում մեզ այնքան էլ չեն սիրում, իսկ Վրաստանը շարժվում է դեպի ՆԱՏՕ։ Եվ դրա համար էլ մենք մի կողմ ենք քաշվել, թող Արևմուտքը օգնի։ Եվ պետք է ասել, որ թուրքերը շատ գրագետ ընտրեցին պահը պատերազմը սկսելու համար։

– Ի՞նչ Արևմուտքի մասին է խոսքը։ Արևմուտք, ըստ էության, գոյություն չունի։ Միացյալ Նահանգներում ընտրություններ են, իսկ Եվրոպայի մասին ավելի լավ է՝ լռենք։

– Պետք էր ամենասկզբից աշխատել Ռուսաստանի հետ, գրողը տանի, ոչ թե մուկն ու կատու խաղալ։

– Բայց մենք մի՛շտ էլ աշխատել ենք Ռուսաստանի հետ, այդպես չէ՞։

– Հարցը դուք չեք։ Իմ տեսակետից՝ Հայաստանում իշխանության եկավ մի թիմ, որը որոշակի մթնոլորտ ձևավորեց, և հայերին սկսեցին այլ կերպ վերաբերվել։ Իսկ Սերժի հետ աշխատում էին, բոլորն էլ գիտեին՝ ով է Սերժը։ Նա իրեն գրագետ էր դրսևորում, և նրա հանդեպ նեգատիվ վերաբերմունք չկար։ Իսկ հիմա՝ ռուսական հեռուստաալիքները կփակենք, սա կփակենք, նա կփակենք… Ձեր ԱԱԾ-ի ղեկավարն ասում է՝ «ով Մոսկվայում է սովորել, հեռացնելու ենք աշխատանքից»։ Այսքանից հետո ինչպե՞ս պիտի ռուսները դրան վերաբերվեն։

– Պարոն Տարասով, եկեք ավելի պրակտիկ հարցերի մասին խոսենք։ Ի դեպ, Դուք ճիշտ նկատեցիք, որ Մոսկվան նախաձեռնեց նախարարների հանդիպումը, կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց հումանիտար հրադադարի մասին, բայց հրադադարի երկու փորձն էլ ձախողվեցին։ Անուն չեմ տա, թե կողմերից ո՞վ խախտեց պայմանավորվածությունը։ Դուք ինքներդ գնահատեք։

– Մենք էլ չգիտենք՝ ով է խախտել։ Մենք շատ հեռու ենք։

– Համենայնդեպս, հայկական կողմն ասում է, որ Ադրբեջանն է խախտել։ Ստացվում է, որ խախտելով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ադրբեջանցիները ապտակ են հասցնում Մոսկվային, համաձայն չե՞ք։

– Նա հարձակման է անցել և չի ուզում կանգ առնել, նա վախենում է… Նրանք գիտե՞ք՝ ինչ են ասում։ Ասում են, թե «ռուսներն օգնում են հայերին վերադասավորվել, վերախմբավորվել»։ Ասում են՝ «մենք հարձակվում ենք, մեր ինչի՞ն է պետք զինադադարը»։ Բայց հայկական կողմից էլ ենք լսում, թե «մենք ուզում ենք հակահարձակման անցնել, շրջափակման մեջ վերցնել հակառակորդին, բայց դուք մեզ թույլ չեք տալիս, մենք ուզում ենք հաղթել, իսկ դուք անընդհատ մեզ կանգնեցնում եք»։

– Դա ապրիլին էր։ Հիմա լրիվ այլ իրավիճակ է։

– Դե, գիտեք… Խնդրեմ, երեք շաբաթ է՝ պատերազմ է ընթանում։ Երեք շաբաթ։ Մենք պասիվ վիճակում ենք, անթիվ-անհամար զոհեր կան, սարսափելի է… Ափսոս են այդ երեխաները, ուղղակի ափսոս են… Իսկ պոլիտիկանները շարունակում են նարդի խաղալ։ Եվ այս իրավիճակում մենք լսում ենք հայտարարություններ։ Ալիևը հստակ հայտարարում է՝ «Թուրքիան իմ գործընկերն է, Թուրքիան իմ դաշնակիցն է, Թուրքիան իմ եղբայրն է»։ Փաշինյանը այդպես ասո՞ւմ է։ Նա զանգում ու ինչ-որ բան է խնդրում։

– Համա թե համեմատեցիք։ Ռուսաստանը Հայաստանի համար նույնը չէ, ինչ Թուրքիան՝ Ադրբեջանի համար։

– Պետք է պարզ ու հստակ ասել, վերցնել ու թարգմանել Ալիևի հայտարարությունները։ Ինչպես նա է Էրդողանին ասում՝ «իմ եղբայրն է», նույնը Փաշինյանը պիտի ասի Պուտինի մասին։ Դուք կոչ եք անում ռուսներին մեռնել հանուն Փաշինյանի, բայց ոչ ոք չի ուզում։ Եթե մենք հանկարծ միջամտենք այդ պատերազմին… Մենք Սիրիայում էինք կռվում, բայց ոչ ոք մեզ չաջակցեց։

– Հայաստանը աջակցե՛լ է՝ զորամիավորում է ուղարկել Սիրիա ռուսական առաքելության շրջանակներում։

– Ոչ ոք էլ չի աջակցել։ Իսկ մենք այնտեղ իսլամիստների, ջիհադիստների հետ էինք կռվում, որոնք հիմա ձեր դեմ են կռվում։

– Այո՛, հիմա էլ մեր դեմ են կռվում։

– Այո, հիմա էլ ձեզ մոտ են կռվում։

– Իսկ ինչո՞ւ է Ռուսաստանը կանգնել, ո՞ւմ է սպասում, ինչո՞ւ չի ռմբակոծում տեռորիստներին։

– Ռուսաստանը կանգնել ու մտածում է։ Այստեղ հարցեր կան, հասկանո՞ւմ եք։ Միակ բանը, որը կարող եմ ասել հրապարակայնորեն, այն է, որ Ալիևն ու Էրդողանը շատ գրագետ ընտրեցին պահը հարձակման համար։

– Այո՛, պիտի խոստովանենք, որ պահը շատ ճիշտ ընտրեցին։

– Շա՛տ ափսոս։ 1994 թվականից ի վեր ոչ ոք չէր համարձակվում պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Միայն մեկ անգամ է եղել, այն էլ՝ երեք օրով։ Ոչ ոք։ Ոչ մի նախագահ։ Ինչպես էլ մոտենանք հարցին՝ ոչ ոք թույլ չէր տալիս իր հետ այդպես խոսել։ Իսկ Նիկոլը թույլ տվեց։

– Ներեցե՛ք, Նիկոլը թույլ չի տվել, Ռուսաստանն է թույլ տվել։

– Ի՞նչ Ռուսաստան, ե՞րբ է Ռուսաստանը թույլ տվել։ Նա մեզ հարցնո՞ւմ է։ Նա թուրքերի հետ է ընկերություն անում, ոչ թե Պուտինի։

– Փաշինյանը թուրքերի հե՞տ է ընկերություն անում։ Որտե՞ղ եք կարդացել այդ հեքիաթը։

– Ալիևն է թուրքերի հետ ընկերություն անում, նրանք միասին են աշխատում։

– Տեսեք, հիմա շատ հետաքրքիր ու կարևոր զարգացումներ են ընթանում ռազմական գործողությունների գոտում։ Եթե ՏԱՍՍ-ի հարցազրույցի օրը հայկական կողմը դեռևս պաշտպանվում էր, ապա այսօր արդեն (հարցազրույցն արվել է հոկտեմբերի 20-ին – Ա.Ս.) մերոնք հակահարձակման են անցել և շրջափակման մեջ են վերցրել ադրբեջանական խոշոր զորամիավորում։ Հակառակորդը մեծ կորուստներով նահանջում է։ Այսինքն՝ իրավիճակը օրեցօր զարգանում և փոփոխվում է։ Եվ հաշվի առնելով այս հանգամանքը՝ ես ավելի պրակտիկ հարց տվեցի՝ ի՞նչ արդյունք կարելի է ակնկալել Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպումից Մոսկվայում։ Գուցե նրանք զինադադարի շուրջ համաձայնությա՞ն հասնեն կամ նույնիսկ խոսեն հիմնախնդիրը փոխզիջումների հիման վրա լուծելու մասի՞ն։

– Ես չեմ հավատում այդ հանդիպմանը։ Ալիևը հանդիպման կգնա միայն այն դեպքում, եթե ռազմաճակատի որևէ հատվածում հայերը նրան մի լավ հարված հասցնեն։ Իսկ այսօրվա իրավիճակում նա հարձակվում է, նրա ինչի՞ն է պետք հանդիպման գնալը։ Մարտավարական առումով գուցե ավելի շատ Փաշինյանին է պետք այդ հանդիպումը։ Իսկ Ալիևին այն պետք չէ։

– Այսօր արդեն՝ ոչ։ Այսօր արդեն մերոնք են անցել հարձակման, տակտիկապես ջախջախում են հակառակորդին։

– Այ դա ուրիշ բան։ Այ, երբ հայերը մի լավ տան նրա մռթին՝ այդ ժամանակ Ալիևը կգնա բանակցությունների։

– Մի ուրիշ հարց էլ ունեմ՝ պատմական զուգահեռներով։ Հիմա, ինչքան գիտեմ, պուտինյան քարոզչությունը շատ է քննադատում, փնովում ելցինյան ժամանակները, ասում են, թե «Ելցինը քանդեց երկիրը», «Ելցինը ծնկի էր բերել Ռուսաստանը, իսկ Պուտինը եկավ և ոտքի կանգնեցրեց երկիրը»։ Բայց հետաքրքիրն այն է, որ 1993 թվականին, երբ կրկին Ղարաբաղում պատերազմ էր գնում, և վտանգ կար, որ Թուրքիան կարող է հարձակվել Հայաստանի վրա, այդ «թույլ» Ռուսաստանի ներկայացուցիչը՝ մարշալ Շապոշնիկովը, որքան ես գիտեմ, չափազանց կոշտ ու միանշանակ հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա՝ դա կլինի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ Իսկ հիմա պուտինյան Ռուսաստանը, որը թվում է, թե ավելի ուժեղ է, քան այն ժամանակ, դիմակայում է հզոր Արևմուտքին, բայց թույլ է տալիս Թուրքիայի պես լկտի ագրեսորին այսպիսի «խաղեր տալ» իր ազդեցության գոտում։ Ինչո՞վ է բացատրվում այս պարադոքսը։

– Հասկանո՞ւմ եք, երբ Շապոշնիկովը այն ժամանակ այդպիսի հայտարարություն էր անում՝ մենք Սիրիայում չկայինք։ Հիմա մենք կանգնած ենք Սիրիայում՝ ձեզնից ավելի հարավ, հասկանո՞ւմ եք։ Մենք ենք հիմա այնտեղ մեր խաղը վարում։ Այն ժամանակ, երբ խոսակցություններ էին գնում այն մասին, որ Թուրքիան կարող է խցկվել, մենք Սիրիայում չկայինք, նույնիսկ Գյումրիի ռազմաբազայի հարցը դեռ չէր բարձրացվել։ Իսկ հիմա մենք կանգնած ենք Գյումրիում, մեր զորամիավորումը բարենպաստ միջավայրում է, տեղի բնակչությունը մեզ սիրում է, ծաղիկներ է բերում, քյաբաբ է հյուրասիրում և այլն, և այլն։ Ես այնտեղ եղել եմ և տեսել եմ այդ ամենը։ Մեզ ոչ ոք չի ասում՝ վեր կացեք ու գնացեք։ Մենք այնտեղ որպես ազատարարներ ենք կանգնած։ Իսկ դուք՝ մեծ ու հպարտ ժողովուրդ, կռվում եք հանուն ձեր ազատության։ Կռվե՛ք։ Այո՛, նրանք ձեր պատմական թշնամիներն են։ Կռվե՛ք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում