Դրամական բոլոր միջոցների օգտագործումը կոորդինացվում է ՀՀ և ԱՀ կառավարությունների հետ։ Ուզում եմ վստահեցնել, որ այդ գումարները օգտագործվում են շատ կարևոր նպատակների համար՝ հումանիտար օգնության համար։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
«Ռազմական դրությամբ պայմանավորված՝ թեկուզ մեկ դեղահաբի մասին հրապարակումը կարող է վնասել մեր գերագույն նպատակին։ Վստահեցնում եմ, որ հիմնադրամի ծախսերի հետ կապված ողջ հաշվետվությունը կհանրայնացվի խաղաղության հաստատումից հետո»,- ասաց Արշամյանը: