Sunday, 21 06 2026
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը

Մեդվեդևը չեղյալ է հայտարարել այցը Ուկրաինա

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երեկ ռազմածովային նավատորմի օրվա կապակցությամբ պետք է մեկներ Սևաստոպոլ, սակայն այցը հետաձգվել է, և նա մեկնել է Կալինինգրադի Բալտիյսկ քաղաք: Այս մասին գրում է Коммерсант թերթը:

Ինչպես թերթին ասել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից, երկու երկրների արտաքին գերատեսչական մարմիններն ակտիվ աշխատանքներ էին վարում, որպեսզի Մեդվեդևն այդ տոնի օրը ժամաներ Սևաստոպոլ. «Սակայն համաձայնության գալ չի հաջողվել»,- ասել է ուկրաինացի դիվանագետը: Նա շեշտել է, որ միայն մի քանի մարդ գիտեն ռուս-ուկրաինական հարաբերությունների բոլոր խութերի մասին: Այն, որ ընթացել են բանակցություններ, որոնք ավարտվել են անհաջողությամբ՝ հաստատել են նաև Ռուսաստանի արտգործնախարարությունում:

Ուկրաինական ղեկավարությունում թերթի աղբյուրները կարծում են, որ հերթական անգամ ռուս-ուկրաինական հարաբերությունների սրվելու հիմնական պատճառն այն է, որ կան քաղաքական լուրջ հակասություններ՝ կապված Ուկրաինա-ԱՄՆ և Ուկրաինա-ՆԱՏՕ հարաբերությունների հետ: Ռուսաստանին մտահոգում են անվտանգության խնդիրները սևծովյան տարածաշրջանում, քանի որ Արևմուտքն սկսել է ավելի ակտիվ ներգրավվել տարածաշրջանային զարգացումներում:

Ուկրաինայում ասել են, որ կա նաև նավթային լրջագույն խնդիր. Ռուսաստանը շարունակում է պնդել, որ ռուսական «Գազպրոմն» ու ուկրաինական «Նավթոգազը» պետք է միավորվեն, ինչը ձեռնտու չէ ուկրաինական կողմին: Սրան ի պատասխան՝ ռուսներն ասել են՝ «եթե այս հարցում համաձայն չեք, ուրեմն չի լինի նաև ՌԴ նախագահի այցելությունը»:

Կրեմլում այս փաստը հաստատել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում