Wednesday, 01 07 2026
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը

Ինչ է լինելու արդեն ներկրված թուրքական ապրանքի հետ. մանրամասներ նոր նախագծից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի էկոնոմիկայի նախարարության առաջարկով թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը ժամանակավոր է արգելվելու Հայաստանի Հանրապետությունում՝ նախնական վեց ամիս ժամկետով: Այն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020-ի դեկտեմբերի 31-ին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ այս արգելքը տարածվելու է վերջնական սպառման ապրանքների, այսինքն՝ պատրաստի արտադրանքի վրա, որն էլ գնում է վերջնական սպառման: ՀՀ փոխվարչապետը դժվարացավ ասել, թե ինչպես է կազմակերպվելու արդեն Հայաստան ներմուծված ապրանքների իրացումը, եթե արդեն այն Հայաստանում է: «Այն ապրանքը, որն արդեն ներմուծված է, ներմուծված է, այստեղ արդեն իրացման գործընթացների հետ գործ ունենք, որը հիմա չեմ կարող ասել՝ ինչ բնույթ կստանա, բայց դա իրավական գործընթաց չէ, այլ բոյկոտ է: Այստեղ կդժվարանամ հիմա հստակ պատասխան տալ, թե ինչ կլինի ապագայում: Ընդհանրապես, որոշումը դեկտեմբերի 31-ից է ուժի մեջ մտնելու, այս պահին ներկրված ապրանքներն այլևս ներկրված են, բայց սպառման և օտարման գործընթացների հետ կապված թե ինչ է տեղի ունենում, ճիշտն ասած, դա մի քիչ արդեն էմոցիոնալ հարթության խնդիր է: Չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա այդ դեպքերում»,- հայտարարեց փոխվարչապետը։

Միևնույն ժամանակ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ այս հարցով գործարարների հետ թերևս քննարկում չի ունեցել: «Բայց անպայման կկազմակերպենք մինչև տարեվերջ միջոցառումներ, որպեսզի գործարարները հնարավորություն ունենան նոր գործարար կապերի, նոր շուկաների հետ կապված իրենց վերադասավորումներն իրականացնել: Առնվազն ԵԱՏՄ անդամ երկրների հետ նախնական քննարկումներ եղել են, և կարծում եմ՝ նման միջոցառումներ կկազմակերպենք մինչև տարեվերջ: Եթե պանդեմիան չխանգարեր, ապա ավելի արագ կկազմակերպեինք», – հավելեց նա:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ներմուծումն, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 268.1 մլն դոլար։ Թուրքիայից մեր երկիր հիմնականում ներմուծվում է hագուստ (69.4 մլն դոլար), ցիտրուսային մրգեր (10.3 մլն դոլար), մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ` էլեկտրական ջեռուցիչ, սառնարան (35.3 մլն դոլար), նավթ և նավթամթերք (24.3 մլն դոլար), քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք (23.6 մլն դոլար), ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր (21.6 մլն դոլար)»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում