Monday, 08 06 2026
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան

Արտահերթ ընտրություններին` քրեական օրենսգրքով

ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն անցյալ շաբաթավերջին «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ընտրական համակարգը ուղղակի ի զորու չէ մեկ ամսվա ընթացքում ուսուցանել 14 հազար մարդու, որոնք աշխատելու են ընտրական հանձնաժողովներում: Գարեգին Ազարյանը մատնանշել է Ընտրական նոր օրենսգրքի պահանջը, ըստ որի հանձնաժողովների անդամների ուսուցանումը պարտադիր է:

Այդ հանգամանքը շատերն են նշում, ասելով, թե հենց այդ իսկ պատճառով արտահերթ ընտրությունն անիրատեսական է և հակասում է օրենքին: Իրականում սակայն, արտահերթի առումով բացարձակապես հարկ չկա շեշտվել ժամկետների վրա: Այստեղ խնդիրը ամենևին այն չէ, թե երբ կանցկացվի ընտրությունը: Կարևորը, որ կայացվի դրա վերաբերյալ քաղաքական որոշում: Իսկ այդ դեպքում արդեն, ընտրությունը կարող է անցկացվել թեկուզ դեկտեմբերին կամ հունվարին, երբ ընտրական հանձնաժողովների անդամները հանգիստ կկարողանան ուսանել:

Բայց, մյուս կողմից էլ այդ արհեստական դրույթը իրականում բացարձակապես անտեղի և ավելորդ դրույթ է: Ի վերջո Հայաստանի ընտրական հանձնաժողովների անդամները չեն ուսանում այն, ինչ անում են ընտրության ընթացքում: Այսինքն, նրանց սովորեցնում են չկեղծել, իսկ նրանք զբաղվում են կեղծիքով: Հետևաբար, նրանց պետք է ոչ թե սովորեցնել ինչ որ բան, ուսուցանել, այլ ընդամենը պետք է արգելել անել այն, ինչով զբաղվում էին մինչև հիմա` կեղծել ընտրությունները: Իսկ դա, կարծում ենք, հնարավոր է անել ընդամենը մի ժամում` վերից վար տեղեկացնելով, որ ընտրակեղծիք թույլ տվողը ուղղակիորեն ենթարկվելու է քրեական պատասխանատվության:

Այլ կերպ ասած, արտահերթ ընտրություններին պետք է պատրաստվել ոչ թե ընտրական, այլ քրեական օրենսգրքով և քրեական օրենսգրքի պահանջներին պետք է համապատասխանեցնել արտահերթ ընտրության գործընթացը: Այդ դեպքում հանձնաժողովների անդամները իրենք էլ չեն նկատի, թե ինչպես Գարեգին Ազարյանի պայծառ ղեկավարությամբ մի վարկյանում կկատարեն ընտրական օրենսգրքի բոլոր դրույթները: Այնպես որ բանալին քրեական, ոչ թե ընտրական օրենսգրքում է, և ընդամենն անհրաժեշտ է այն գործածելու քաղաքական կամքի առկայությունն իշխանության մոտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում