Wednesday, 01 07 2026
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК

Կարևորը՝ հաղթենք, մնացածը ընթացքում կվերականգնենք․ անշարժ գույքի շուկայում մեռած վիճակ է

«Կարևորը՝ հաղթենք, մնացածը ընթացքում կվերականգնենք»,- ասում է «Կոմպակտ Ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Էդգար Թամեյանը։

Ադրբեջանաթուրքական հարձակումից ու սանձազերծած լայնածավալ պատերազմի առաջին իսկ օրվանից ՀՀ-ում գործող անշարժ գույքի գրեթե բոլոր գործակալությունները լծվեցին Արցախից ժամանակավոր Երևան տեղափոխված անձանց կեցության վայրի հարցի լուծմանը։ Բացի տուն ու հյուրանոցային սենյակներ գտնելուց, գործակալության աշխատակիցները սնունդ, հագուստ, անհրաժեշտ պարագաներ են հավաքում, փոխանցում դրանց կարիք ունեցողներին։

«Այս ընթացքում ոչ մի գործակալություն գումար չի աշխատել վարձով բնակարանների հանձնումից։ Տան սեփականատերերն էլ իրենց կամքով անվճար հանձնել են բնակարանները արցախցիներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում է մեր զրուցակիցը։

Կորոնավիրուսից հետո պատերազմը երկրորդ հարվածն է անշարժ գույքի շուկային, փաստում է Էդգար Թամեյանը։ «Բայց դե կարևորը՝ հաղթենք, մնացածը ընթացքում կվերականգնվի։ Պետք է ասեմ, որ այս պահին անշարժ գույքի շուկայում մեռած վիճակ է։ Վաճառքների մասով գործարքներ չկան։ Անգամ հիփոթեքով գործարք ունեինք, որը ավարտին էր հասել, բայց բանկում մերժեցին։ Վաճառք չկա, հետաքրքրվող էլ չկա»,- ասում է ոլորտի ներկայացուցիչը։

Ըստ Թամեյանի՝ վաճառքի ու վարձակալության գներում փոփոխություն տեղի չի ունեցել։ Թե ինչպես կզարգանա ոլորտը պատերազմից հետո, մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել․ «Կարծում եմ՝ գնանկում կլինի։ Բայց դե հիմա ամենակարևորը ռազմաճակատում հաղթանակն է։ Ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել մեր զոհված հերոս տղաների հարազատներին։ Տղաներ, ձեր սխրանքն անմահ է»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում