ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսի հետ զրույցում, սադրիչ է համարել թուրքական կողմի գործողությունները Կիպրոսում, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը:
«Պետքարտուղար Պոմպեոն և նախարար Քրիստոդուլիդիսը քննարկել են «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» գործողությունները Վարոշայի ցանկապատված տարածքի մի հատվածը բացելու ուղղությամբ:
Պետքարտուղարը խոր մտահոգություն է հայտնել և նշել, որ նման քայլը սադրիչ է, հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 550 և 789 բանաձեւերին և չի նպաստում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին», – հայտարարել է Օրթագուսը:
Պոմպեոն կոչ է արել տարածքը կրկին փակել և ողջունել է այդ կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ավելի վաղ արված հայտարարությունները:











































