Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին իր կարծիքն է հայտնել 2014 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանության վերաբերյալ: Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականն ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Հայաստանի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի ընտրանիների հետ:
«Իտալիայի հավաքականի կարգի թիմը միայն մեկ նպատակ կարող է ունենալ` խմբում առաջին տեղը գրավել: Հարցնում եք` ո՞ր թիմն է ամենավտանգավորն ինձ համար: Եթա դու առանձնացնում ես որևէ մեկին, ապա կարող ես հեշտությամբ ծուղակն ընկնել: Ըստ ամենայնի` որևէ անակնկալ կլինի:
Այժմ ես կենտրոնացած եմ «Եվրո-2012»-ի ընտրական փուլի վրա, բայց կասեմ, որ ամեն դեպքում մենք պարտավոր ենք խմբում առաջին տեղը զբաղեցնել` թեկուզ միայն իտալական ֆուտբոլի անվան և պատմության համար»,- Պրանդելիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: