«Լավրովի առաջարկի համաձայն, ըստ էության, երկուսը պայմանավորվում են իրար հետ՝ մեկի շահերի հաշվին: Սա չի կարող բերել խաղաղության, սա Հայաստանին որպես սուբյեկտ ոչնչացնում է: Տարածքները զիջելուց հետո Ռուսաստանն ու Ադրբեջանն են պայմանավորվելու, թե ինչ պետք է լինի, Հայաստանին այլևս ոչինչ չեն հարցնի»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը:
Հրանտ Տեր Աբրահամյանի դիտարկմամբ՝ Լավրովի առաջարկը, ըստ էության, փոխզիջումների մասին չէ, այնտեղ չկա փոխզիջում: «Տարածքեր՝ խաղաղության դիմաց, նշանակում է տարածքներ ոչնչի դիմաց, դա պատերզամի սպառնալիք է՝ տարածքներ զիջեք, որ պատերազմ չսկսեմ, դա «օդային» խոսակցություն է: Ոչ մի երաշխիք չկա, որ տարածքներ զիջելուց հետո պատերազմը չի շարունակվի: Ինչո՞ւ չպետք է շարունակեն: Կարող է ժամանակավոր խաղաղություն հաստատվել, բայց թե ինչքան կտևի խաղաղությունը, պատերազմ կլինի, թե ոչ, արդեն կորոշեն Ռուսաստանը՝ խաղաղապահ զորքի տերը, և Ադրբեջանը, որ ստանալու է տարածքներ: Փորձ արվեց խաղից առաջ Հայաստանից «կոզրը» վերցնել: Իսկական խաղաղություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ Հայաստանի պահանջները հաշվի կառնվեն»,- նշեց Տեր-Աբրահամյանը:
Այդ առումով, հրապարակախոսի դիտարկմամբ՝ վարչապետն իր ելույթում հաստատեց՝ գնում ենք դեպի հաղթանակ:
Եթե Ադրբեջանը համաձայնի ճանաչել Արցախի անկախությունը և Հայաստանն էլ վերադարձնի տարածքներ, դա միջնորդ կողմի համար ձեռնտու չէ, քանի որ այդ դեպքում միջնորդ կողմը ոչինչ չի ստանում: Պետք է ոչ թե խաղաղություն լինի, այլ անկայուն, ոչ վերջնական վիճակ, որ ՌԴ-ն խաղաղապահ զորք բերի այնտեղ, այս տարբերակը ձեռնտու է ռուսական կողմին, որովհետև ինքն Արցախում ձեռք է բերում ռազմական ներկայություն, և գտնվելով կոնֆլիկտի գոտում՝ միշտ կարող է կոնֆլիկտը ղեկավարելով մեծացնել իր ազդեցությունը»:
Մանրամասն՝ տեսանյութում:











































