Sunday, 05 07 2026
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան

Արցախում ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է առնվազն 119 սիրիացի վարձկան. «Մարդու իրավունքների սիրիական դիտարան»

Ըստ Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարանի» հրապարակած հոդվածի՝ Արցախյան մարտերում վերջին շաբաթների ընթացքում սպանվել է առնվազն 119 սիրիացի վարձկան, որոնցից 78-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա, մյուսները մնացել են Ադրբեջանում:

Կազմակերպության աղբյուրները հայտնել են, որ Թուրքիան դեռ շարունակում է զինյալներ հավաքագրելու և նրանց Ադրբեջան ուղարկելու ջանքերը:

«Թուրքական հետախուզությունը ձգտում է հավաքագրել զինյալներին ֆինանսական խթանների միջոցով՝ օգտվելով Թուրքիային այդ խմբակցությունների հավատարմությունից: Այնուամենայնիվ, զինյալներ հավաքագրելու և նրանց Ադրբեջան ուղարկելու փորձերն այլևս հեշտ գործ չեն, ի տարբերություն Լիբիայի: Շատերը հրաժարվում են մեկնել Ադրբեջան՝ ելնելով բազմաթիվ գործոններից, որոնցից, թերևս, գլխավորը դավանաբանական գործոնն է»,- նշված է հոդվածում:

Նշենք, որ Ադրբեջան մեկնած սիրիացի զինյալները սունի մահմեդականներ են, իսկ ադրբեջանցիների մեծամասնությունը շիաներ են:

Միևնույն ժամանակ «Մարդու իրավունքների սիրիական դիտարանը» հայտնում է, որ Թուրքիայի կառավարությունը «Սուլթան Մուրադի բրիգադի», «Ալ Համզա դիվիզիայի» և այլ խմբակցությունների շուրջ 400 զինյալի պատրաստվում է ուղարկել Ադրբեջան առաջիկա ժամերի և օրերի ընթացքում:

«Հարկ է նշել, որ Ադրբեջանում գտնվող սիրիացի զինյալների թիվը հասել է գրեթե 1450-ի այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունն անցյալ շաբաթ այնտեղ ուղարկեց ևս 250 զինյալի: Նրանց մեծ մասը թուրքմենական արմատներ ունեցող սիրիացիներ են»,- նշված է հրապարակման մեջ:

Կազմակերպությունը նշում է, որ Թուրքիայի կառավարությունը սիրիացի վարձկաններին նետել է Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի մեջ, մինչդեռ նրանց ասվել էր, որ իրենց առաքելությունն էլ լինելու նավթահանքերի և սահմանների պաշտպանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում