Մեկ մարդ զոհվել և ևս մեկը վնասվածքներ է ստացել Ավստրալիայի հարավ-արևմուտքի Պերտե քաղաքի Քերթինի անվան համալսարանի մասնաշենքից մեկի՝ շինարարական աշխատանքների ժամանակ տանիքը փլվելու հետևանքով: Այդ մասին հոկտեմբերի 13-ին հաղորդել է ABC հեռարձակող կորպորացիան:
Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 12:30-ին (Երևանի ժամանակով 08:30-ին) համալսարանի մասնաշենքի տարածքում նոր շենքի կառուցման վայրում:
Հինգհարկանի շենքի ապակե տանիքը հավաքելու ժամանակ ընկել է կորպուսի ներսում՝ հարվածելով շինության հենարաններին ու հենածածկերին:
Փլուզման վայրում աշխատում են վթարային ծառայությունները, որոնց աշխատակիցները փնտրում են նրանց, ովքեր, հնարավոր է, հայտնվել են փլվածքների տակ, հերթապահում են շտապօգնության անձնակազմերը և ոստիկանությունը:
Հաղորդվում է, որ փլուզման հանգամանքները կասկածելի համարելու պատճառներ չկան: Այլ մանրամասներ չեն ներկայացվում։









































