Monday, 29 06 2026
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները

Պատերազմը ներքաղաքական կյանքում շատ հարցեր սրբագրեց

«Պատերազմը բավականին բարդ քաղաքական իրավիճակ է ստեղծել։ Տարբեր վերլուծություններ՝ անգամ կորոնավիրուսի պայմաններում, այլ զարգացումներ էին նախատեսում քաղաքական կյանքում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ պատերազմը ամբողջովին կամ մեծ մասամբ սրբագրեց նախկին վերլուծությունները. «Հիմա Հայաստանում բոլորովին այլ զարգացումներ կարող են լինել»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ: Հանդիպմանը մասնակցել էր նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, և քննարկվել էին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքներն արտաքին քաղաքականության ոլորտում, այդ թվում՝ խորհրդարանական հարթակներում:

Այսօր արդեն կառավարությունում վարչապետը հանդիպում է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Հանդիպմանը մասնակցում են նախկին իշխող ուժի՝ «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։

Արմեն Բադալյանի խոսքով՝ պատերազմական գործողությունները միայն իշխող քաղաքական ուժի տեղեկությունների մենաշնորհը չէ, վարչապետն այն պետք է քննարկի քաղաքական կուսակցությունների հետ. «Բնականաբար, վարչապետը փակ հանդիպման ժամանակ կտեղեկացնի ռազմական դաշտում առկա ինֆորմացիայի մասին, իհարկե՝ ոչ ամբողջությամբ։ Կան տարբեր տեղեկություններ, այդ թվում՝ մեր պաշտպանության նախարարության պաշտոնական տեսակետը։ Բայց համացանցում կան նաև ռուսական և այլ երկրների լրատվամիջոցների տեղեկություններ ընթացող ռազմական գործողությունների մասին։ Միգուցե վարչապետը հաղորդում է այնպիսի ինֆորմացիա, որը պաշտոնապես չի ներկայացվում։ Միաժամանակ չմոռանանք, որ վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել այլ երկրների ղեկավարների հետ՝ ՌԴ, Ֆրանսիա, Գերմանիա։ Շատերին հետաքրքրում է, թե ինչ տեսակետներ ունեն այլ երկրների ղեկավարներ ղարաբաղյան հակամարտության շուրջ։ Չի բացառվում, որ մասնակիորեն նաև նման բնույթի տեղեկություններ տրամադրվեն ընդդիմադիր արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին»։

Ըստ Բադալյանի՝ տվյալ հանդիպումն այլ նպատակ ունենալ չի կարող. «Այնպես չէ, որ վարչապետը պետք է այդ ուժերի ներկայացուցիչներին հրավիրեր ու ասեր՝ մի քննադատեք, որովհետև եթե նայես ընդդիմադիր կայքերը, այնպես էլ չէ, որ սուր քննադատություններ են հնչեցնում։ Արմատական լուրջ քննադատություններ չկան, կան հատուկենտ տեսակետներ։ Բնականաբար, սա արցախյան հարցի շուրջ քննարկում է՝ տիրող իրավիճակ ու այլ երկրների արձագանք։ Ենթադրում եմ, որ սա է, հանդիպմանը ներկա չեմ ու չեմ կարող հստակ տեսակետ հայտնել»։

Մեր զրուցակիցը նշեց՝ գաղտնիք չէ, որ ռուսական լրատվամիջոցներում տարբեր թոք-շոուների ժամանակ բացահայտ մեսիջներ են հղում ՀՀ ղեկավարությանը և հայ հասարակությանը ղարաբաղյան հարցի լուծումների հետ կապված. «Խոսում են ինչ-որ շրջանների, խաղաղապահ զորքերի մասին։ Գուցե պաշտոնապես դա ասել են նաև ՀՀ իշխանություններին, և դա քննարկման առարկա է։ Հայաստանում ներքաղաքական կյանքը հինգ րոպե անց կարող է բոլորովին այլ զարգացումներ ունենալ։ Պատերազմն, անկասկած, իր ազդեցությունն է թողնում ներքաղաքական կյանքի վրա։ Սա կորոնավիրուս չէ, անգամ այդ վարակի ազդեցությունը ներքաղաքական կյանքի վրա այնքան մեծ չէ, ինչքան արցախյան պատերազմի անդրադարձը։ Եթե նկատեցիք՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ժամանակ վարչապետը նման հանդիպում չէր նախաձեռնել։ Հիմա, ամենայն հավանականությամբ, հարցեր կան, որ պետք է քննարկման առարկա դառնան նաև ներքաղաքական կյանքում»։

Արմեն Բադալյանը չի կարծում, որ սա արտասովոր երևույթ է: «Սա այն հարցը չէ, որ ասենք՝ դրական է հանդիպումը։ Եթե արցախյան հարցը չլիներ, ու նման միջոցառման առիթ լիներ կորոնավիրուսի դեմ պայքարը կամ ՍԴ բարեփոխումները, կարող էինք ասել, որ դրական կլիներ նման հանդիպում նախաձեռնելը։ Սա այլ կատեգորիաներով չափվող հարց է։ Պատերազմը սրբագրեց նախկինում առկա շատ մոտեցումներ։ Եթե շատ հարցեր նախկինում դրական կամ բացասական համարեինք, հիմա հենց այսպես էլ պետք է լինի։ Պատերազմի ժամանակ այլ կատեգորիաներ են գործում՝ այսպես պետք է լինի»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում