Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամը կոչ է անում բոյկոտել SOCAR-ի բենզալցակայանները

Շվեյցարիայի Ազգային խորհրդի և Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամ Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատն անդրադարձել է ադրբեջանական SOCAR բենզալցակայանների հետ համագործակցության համար «Migros» ընկերության քննադատությանը, քանի որ SOCAR-ը բացահայտ ռազմատենչ քարոզչություն է իրականացնում համացանցում: Այդ առնչությամբ Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատը գրառում է կատարել «Թվիթեր»-ի ի միկրոբլոգում։ Նա կոչ է արել պատասխանել SOCAR-ին՝ բոյկոտելով ընկերությանը պատկանող բենզալցակայանները։

«Շարժման մեջ գտնվող տանկ, ծածանվող դրոշ, իսկ առաջին պլանում «Socar»-ի՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության պատկերանիշը, որը մոտ 200 լցակայան ունի Շվեյցարիայում, ռազմատենչ քարոզչություն է իրականացնում սոցցանցերում։ Նավթագործները պայքարել են հայրենիքի համար, գրում է ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում։ Հպարտացեք ռազմաճակատում գտնվող ձեր գործընկերեներով և նախանձեք նրանց։ Դրան հաջորդում է հեշթեգ․ «Ղարաբաղն Ադրբեջան է»»,- նշել է շվեյացարացի քաղաքական գործիչը:

Նա ընդգծել է, որ «Migros»-ը շարունակում է համագործակցել պատերազմ հրահրողի՝ SOCAR -ի հետ, որի ռազմատենչ քարոզչությունը «Migros»-ին վատ լույսի ներքո է ներկայացնում։ «Շվեյցարական մանրածախ վաճառողը գործնական կապեր ունի SOCAR -ի հետ, իսկ ընկերության անվանման հապավումն է «Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերություն»։ Ադրբեջանական ընկերությունը 2012 թվականից «Migros»-ի գործընկերն է և շահագործում է ընկերության բենզալցակայաններում գործող «Migrolino» խանութները»,- նկատել է Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատը։

Նա քննադատում է «Migros»-ի գործընկերոջ բացահայտ պատերազմական քարոզչությունը։ «Եթե ես շոկոլադ եմ գնում, գումարի մի մասը փոխանցվում է այդ պատերազմին։ Դա չպետք է տեղի ունենա»․ ասում է նա։ Հիմա «Migros»-ը պետք է արձագանքի դրան։ «Ես վառելիք չեմ լցնում SOCAR-ում» – եզրափակում է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում