Ներքաղաքական լարումներ Հայաստանում կային նաև նախքան պատերազմը սկսելը, և դրանք հասել էին գագաթնակետին: Պատերազմի առաջին օրերին բոլորը մոբիլիզացվեցին: Վերջին երկու օրվա ընթացքում նկատվում են մի քանի հայտարարություններ, և սոցցացնցերում արտահայտվում է վերաբերմունք, որը տարբերվում է նախորդ օրերից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը՝ հավելելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի խնդիրը ներքաղաքական լարումներ առաջացնելը չէ: Նա նաև նկատեց, որ այնուամենայնիվ, մեր հասարակությունը շարունակում է մնալ մոբիլիզացված, բռունցքված:
«Այս երկու շաբաթներին հայկական ուժերը դիամակայելով թուրք-ադրբեջանական բանակին՝ թույլ չեն տվել, որ իրականանա նրանց գլխավոր նպատակը՝ կարճ ժամանակահատվածում խլել շոշափելի տարածքներ, և այդ ռազմական հաջողությունները դարձնել մեծ խաղաթուղթ բանակցությունների համար: Նրանց պլանը չի իրագործվել: Մեր ամենամեծ հաջողությունն այն է, որ այսօր Ադրբեջանը չունի արձանագրված շոշափելի հաջողություն»,- նշեց Լաուրա Բաղդասարյանը:
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը պետք է պահանջի Ադրբեջանի հանդեպ զենքի ու ռազմական տեխնոլոգիաների վաճառքի էմբարգո կիրառել:
Մանրամասն՝ տեսանյութում:








































