«Մոսկովյան հանդիպման ազդարարված օրակարգը կրակի դադարեցումն է, դիերի և գերիների փոխանակման հումանիտար համաձայնությունը. պետք է առաջընթաց սպասել այս օրակարգի շրջանակում: Չեմ կարծում, որ կլինի այլ օրակարգ այս պահին, երբ ռազմական գործողությունները շարունակվում են»: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Հակոբ Բադալյանը:
Վերլուծաբանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը այլևս չունի ռեսուրսներ նախկին ինտենսիվությամբ լայնածավալ մասշտաբային գրոհներ վարելու համար. «Բայց դեռ ռազմական գործողությունները շարունակվում են, և շարունակվում է քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծումը, ինչը վկայում է հակառակորդի բարոյահոգեբանական սպառվածության մասին: Ադրբեջանում իրենց տապալումն արդեն ամբողջությամբ գիտակվցած է»: Հակոբ Բադալյանը նաև հավելեց, որ քանի դեռ ռազմական գործողությունները շարունակվում են, դրանք են քաղաքական և դիվանագիտական որևէ գործընթացի զարգացում թելադրու:
Պատմաբան Դավիթ Թինոյանը նույնպես կարծիք հայտնեց, որ առաջին հերթին ռազմաճակատում ստեղծված իրավիճակից է կախված, թե ինչ ընթացք կունենան բանակցությունները:
Անդրադառնալով Մոսկվայի արձագանքին, պատմաբանը նշեց, որ պատերազմի առաջին օրերին լուռ էր. «Ռուսաստանն իր խնդիրներն է լուծում, և լավ կլինի, որ այս հարցում մեր և ՌԴ շահերը համընկնեն, կարծում եմ՝ որոշակի ռակուրսներով կհամընկնեն»:
«Կրակը չի դադարում, որովհետև կրակն օգտագործվում է քաղաքական դիրքավորման համար. պատերազմները քաղաքական գործընթացների վրա ավելի ուժեղ ազդեցություն ձեռք բերելու և դրանցում կանոններ, պայմաններ թելադրելու գործիք են: Մենք գործ ունենք այդ իրավիճակի հետ, հայկական զինուժը կարողացավ այս փուլում կանխարգելել պայմաններ թելադրելու փորձը, որ բլից-կրիգի միջոցով փորձում էին իրականացնել, և սկսեց ստեղծել նախադրյալներ, որ հայկական դիվանագիտությունը թելադրի պայմաններ: Ադրբեջանը չափազանց լուրջ ճահիճի մեջ է, զինտեխնիկայի հսկայական կորւստներ է կրել, նաև միազգայնորեն ճանաչվել որպես ահաբեկչական ճամբարի վերածված պետության: Ռեգիոնալ կայունության սպառնալիքը ահաբեկչական որջի ձևավորումն է»,- նշեց Հակոբ Բադալյանը:
Մեր զրուցակիցների կարծիքով՝ Արցախի ճանաչումը վերածվում է հակաահաբեկչական պայքարի անհրաժեշտության:
Մանրաամասն՝ տեսանյութում:








































