Saturday, 13 06 2026
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում

Ցեղասպանության սպառնալիքը կանգնեցնելու տարբերակը միջազգային հանրության կողմից ԼՂ անկախությունը ճանաչելն է. Նիկոլ Փաշինյանը՝ La Republica-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Republica թերթին, որը ներկայացնում ենք ստորև.

«Թուրքերի վերադարձը Հարավային Կովկաս նշանակում է մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերսկսումը, երբ Օսմանյան կայսրությունը կոտորեց 1,5 միլիոն մարդու», – պնդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Թուրքիայի կողմից քաջալերված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան ահաբեկչական պատերազմ է ընդդեմ մի ժողովրդի, որը պայքարում է իր ազատության համար», – շարունակում է Փաշինյանը:

La Republica – Պարոն վարչապետ, Դուք ռազմաճակատից վերադարձել եք ժամեր առաջ: Ի՞նչ իրավիճակ է այնտեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ադրբեջանցիներն անխտիր ռմբակոծում են քաղաքներն ու գյուղերը՝ հարվածելով հատկապես քաղաքացիական բնակչությանը, որը ստիպված է լքել տները՝ պատսպարվելով ապաստարաններում: Ռազմաճակատում, մինչդեռ, ինտենսիվ մարտեր են, սակայն հայերը դիմադրում են և կարող եմ ասել, որ Ադրբեջանի բանակը ոչ մի ռազմավարական հաջողություն չունի:

La Republica – Հաստատո՞ւմ եք Անկարայի ուղիղ ներգրավվածությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ, որ դա արդեն ապացուցված փաստ է, և սա հիմնավորելու համար պետք է պարզապես նայել ուղղակի հրապարակային հայտարարությունները: Էլ չեմ ասում, որ Նյու Յորք Թայմսը երեկ հրապարակեց թուրքական F-16 ինքնաթիռների առկայությունը Գյանջայի օդանավակայանում: Մենք ահազանգում էինք այս ընթացքում, որ թուրքական F-16-երը ներգրավված են ռազմական գործողությունների մեջ և դա հերքվում էր, բայց, ի վերջո, փաստացի ապացուցվեց: Եվ նաև շատ կարևոր է արձանագրել այն հրապարակային հայտարարությունները, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաններն անում են և արել են: Ես մի օրինակ նշեմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները և արտգործնախարարը հայտարարություն են անում, որ պետք է անհապաղ կրակի դադարեցում տեղի ունենա, Թուրքիան հայտարարում է, որ հույս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները: Եվ մյուս կողմից հայտարարում է, որ ինքն Ադրբեջանի կողքին է թե՛ դիվանագիտական դաշտում, թե՛ ռազմաճակատում:

La Republica – Ի՞նչ կասեք ճակատում գտնվող սիրիացի ահաբեկիչներից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսուհետ միջազգայնորեն ճանաչված է, որ Թուրքիան ադրբեջանցիներին օգնելու համար ջիհադիստներ է բերել Սիրիայից: Այս պատճառով է, որ մարտեր են ընթանում նաև ահաբեկչության դեմ, մի ռազմաճակատի երկայնքով, որտեղ քաղաքակրթությանը հակազդում է բարբարոսությունը: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն Անկարայի էքսպանսիոնիզմի վերջին խոչընդոտներն են և, եթե միջազգային հանրությունը շուտափույթ չմիջամտի, շուտով կտեսնի թուրքերին Վիեննայի դռների առջև, ինչպես եղավ 17-րդ դարում օսմանցիների հետ:

La Republica – Ի՞նչ եք ակնկալում միջազգային հանրությունից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ և առաջ, ճանաչել, որ Լեռնային Ղարաբաղը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, ում զորքերը մեկ ամիս թուրքական զորքերի հետ վարժանքներ են անցկացրել: Պետք է գիտակցել այն վտանգը, որ ներկայացնում են ջիհադիստները, որոնք գտնվում են ռազմական գոտում: Եվ պետք է արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է ցեղասպանության սպառնալիքի ներքո, ուuտի այս սպառնալիքը կանգնեցնելու տարբերակը միջազգային հանրության և եվրոպական երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է:

La Repubblical – Արդյո՞ք Մոսկվան կմիջամտի առաջիկայում, այսպես ասենք, եթե Հայաստանը միջնորդի։ Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք պարոն Պուտինից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանը որոշակի անվտանգային պայմանագրային պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ, որոնք պետք է գործեն որոշակի պայմաններում և որոշակի հանգամանքներում: Եվ համապատասխան հանգամանքների առաջացման դեպքում ես համոզված եմ, որ Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորություններն անվտանգային Հայաստանի նկատմամբ կկատարի: Ուզում եմ նշել նաև, որ Ռուսաստանը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ ֆորմատն է, որի շրջանակում տեղի են ունենում Ղարաբաղի հարցի բանակցությունները: Եվ սա նույնպես պետք է հաշվի առնել: Եվ Ռուսաստանի Դաշնության նախագահը նույնպես երեկ հայտարարեց, որ Ռուսաստանն իր ունեցած անվտանգային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ կկատարի՝ նման անհրաժեշտություն ծագելու պարագայում:

La Republica – Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը նույն ազգը չե՞ն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք էթնիկ առումով նույն ժողովուրդն ենք՝ ոչ մի տարբերություն չկա: Մենք խոսում ենք նույն լեզվով, դավանում ենք նույն կրոնը: Այսինքն՝ ոչ մի տարբերություն չկա Հայաստանում ապրող հայերի և Ղարաբաղում ապրող հայերի միջև:

La Republica – Լեռնային Ղարաբաղը գրեթե 30 տարի է ինչ անկախ է: Ինչո՞ւ աշխարհում որևէ պետություն, Հայաստանը ներառյալ, այն չի ճանաչում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հայաստանի պարագան ուրիշ է: Իհարկե, մենք քննարկում ենք այդ հնարավորությունը, բայց Հայաստանի ճանաչման պարագան միջազգային առումով շատ բան չի փոխի, որովհետև մենք դե ֆակտո ճանաչել ենք և հարաբերություններ ունենք: Միջազգային առումով և կոնֆլիկտի կարգավորման առումով այլ երկրների ճանաչումն է, որ կփոխի իրավիճակը: Սա է պատճառը, որ ես կարծում եմ՝ այս իրավիճակում, այս ահաբեկչական գրոհը կանգնեցնելու ամենա էֆեկտիվ դիվանագիտական միջոցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն է, անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից:

La Republica – Ի՞նչ է պատրաստ զիջել Լեռնային Ղարաբաղը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Լեռնային Ղարաբաղը միշտ ասել է, որ պատրաստ է փոխզիջման, սակայն Ադրբեջանը երբեք չի ցանկացել բանակցել: Վերջին անգամ 2014 թվականին է եղել, երբ Բաքուն հրաժարվեց ստորագրել խաղաղության հնարավոր պայմանագիրը, քանի որ դա կնշանակեր ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Բաքուն ցանկանում է նորից վերադառնալ 1991 թվականի անկախության պատերազմից առաջ եղած ստատուս քվոյին:

La Republica – Չպետք է հեշտ լինի Ձեզ նման պացիֆիստի համար պատերազմական գոտի գնալ սաղավարտով և համազգեստով, քանի որ ասում եք, որ ներշնչվել եք Գանդիով, Մարտին Լյութեր Քինգով, Մանդելայով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Երբ կա ահաբեկչական հարձակում՝ ստիպված ես արձագանքել, և այսօր, Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է պաշտպանեն կյանքի իրենց իրավունքը: Անշուշտ, անհրաժեշտ է միջազգային հանրության ներգրավվածությունը, այլապես ջիհադիստական սպառնալիքը կտարածվի ամենուրեք, քանի որ վստահ եմ, որ ադրբեջանցիներն ի վիճակի չեն հսկել Անկարայի կողմից նրանց կցած իսլամիստներին: Մեր հետախուզական տվյալների համաձայն, երբ նրանք ժամանել են Ադրբեջան, նախ և առաջ, փորձել են արգելել ալկոհոլի վաճառքը և շարիաթի կանոններ մտցնել:

La Republica – Այս պատերազմը Ձեզ որպես անհատի է ներքաշել նաև:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, քանի որ որդիս, ով 20 տարեկան է, նոր մեկնել է ռազմաճակատ որպես կամավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում